Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Հրանտ Թոխատյանն ու նրա կինը մեր անունից չեն պատրաստվում գնալ նախարարի մոտ»

Մայիս 02,2018 17:10

Վազգեն Սարգսյան փողոցում՝ Մշակույթի նախարարության շենքի դիմաց շարունակում են խմբվել մշակույթի գործիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, որոնք նախարար, ՀՀԿ-ական Արմեն Ամիրյանից պահանջում են միանալ իրենց: «Ազատ-անկախ մշակույթ»,-վանկարկում են նրանք:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր-ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը հայտարարեց. «Եթե փորձեն սխալ քայլ անել (նկատի ունի՝ իշխանությունները), շատանալու ենք: Ոչ մի ընկրկում: Միայն առաջ»:

Մշակույթի գործիչները բարձրաձայնեցին նաեւ ոլորտի խնդիրները, օրինակ՝ թատրոնների դերասանները ցածր վարձատրության հարցը: Դերասան Հրանտ Թոխատյանը եւ նրա կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շենքի մուտքում են եւ կարծես ցանկանում են եւս մի քանի անձի հետ նախարարի մոտ բարձրանալ, սակայն ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց՝ եթե նրանք վերեւ բարձրանան, ուրեմն՝ իրենց չեն ներկայացնում, որովհետեւ եթե Ամիրյանը ցանկանում է խոսել, թող ինքն իջնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031