Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր ցուցարարներն ապամոնտաժեցին ՀՀԿ գրասենյակի ցուցանակը: Տղամարդկանցից մեկը բարձրացավ ավտոմեքենայի վրա եւ գործիքի օգնությամբ պոկեց-շպրտեց ցուցանակը, ինչից հետո տեղացիները բղավեցին՝ «հաղթանակը մերն է», «ազատություն»:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեմ քվեարկած 55 ՀՀԿ-ական պատգամավորների հրաժարականը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ