Բաղրամյան պողոտայում եւս երթեւեկությունը դադարեցված է: Ցուցարարները մի քանի բեռնատարներով կուտակվել են ԱԺ մուտքի դարպասների մոտ եւ վանկարկում են՝ «ՀՀԿ, հեռացիր»: Դարպասներից այն կողմ շրջում են ԱԺ անվտանգության` ինքնաձիգերով զինված աշխատակիցները:
Ցուցարարները նստել են բեռնատարների թափքերի մեջ, իսկ դարպասի երկայնքով մեկ շարքով ոստիկաններ են կանգնած:
Ցուցարար տղամարդկանցից մեկը երկու ձեռքը գցել է ոստիկանների ուսերին, մյուս ցուցարարներն էլ բղավում են՝ «ոստիկանը մերն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ/hetq.am