Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր բողոքի մեր գործողություններն աննախադեպ ծավալի են: Երեւանում եւ ՀՀ-ում բաց ճանապարհ չկա»:
Նա հիշեցրեց, որ երեկոյան յոթին Հանրապետության հրապարակում հանրահավաք է սպասվում:
«Շատ կարեւոր հայտարարություններ պետք է հնչեցվեն, ուստի կոչ եմ անում ժամը 17 00-ին բացել բոլոր ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան հասնել հանրահավաքի»,-կոչ արեց նա ցուցարարներին:
Փաշինյանը վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է եւ հոյակապ. «Ամեն րոպե սպասում ենք զարգացումների: Եթե դրանք չլինեն, մենք այլ տարբերակներ ունենք»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ