Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Երեւան-Սեւան ավտոճանապարհը փակել են վերամբարձ կռունկով

Մայիս 02,2018 15:49

Երեւան-Սեւան միջպետական ավտոճանապարհը եւս այս պահին փակ է ցուցարարների կողմից, որոնք դիմել են վերամբարձ կռունկի եւ բեռնատարի օգնությանը: «Ազատության» ուղիղ եթերում նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջն է՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում այլեւս չպետք է մեծամասնություն կազմի:

Տղամարդկանցից մեկը հայտարարեց՝ ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում թեկնածությանը դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորները հրաժարականի դիմում ներկայացնեն: Իսկ մինչ այդ, ճանապարհը կբացվի միայն այսօր ժամը չորսին, որպեսզի մարդիկ կարողանան հասնել Երեւան՝ յոթին կայանալիք հանրահավաքին:

«Երեկ հավատ կար, որ գոնե վերջին պահին որոշում կկայացվի, բայց հուսախաբ եղանք, հետո՝ ավելի ոգեշնչվեցինք: Բոլորս ենք նույն պահանջը ներկայացնում»,-ԱԺ երեկվա նիստում քվեարկության մասին ասաց ցուցարար-վարորդներից մեկը:

Սեւանից ցուցարար Ռուզան Հակոբյանն էլ հայտարարեց՝ չի հավատում երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ասածին, թե ցուցարարների՝ ճանապարհը փակելը խոչընդոտել է իր բարեկամներից մեկի հուղարկավորությանը: «Հարգում ենք մահացածների հիշատակը, բայց փաստորեն հուղարկավորությունից են նեղվո՞ւմ…մարդիկ շատ ավելի մեծ խնդիրներից են նեղվում: Ապրողներին էլ մի մոռացեք, մի ամբողջ ժողովուրդ այսօր շատ կարեւոր խնդիրների համար է ոտքի կանգնել»,-դիմելով ՀՀԿ-ականներին՝ ասաց Ռուզաննան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ փակել էին նաեւ Աշտարակի մայրուղին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031