Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է և անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է ու կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները

Մայիս 02,2018 15:38

Ազգային ժողովում մայիսի 1-ին հնչած ելույթներում անհարկի շահարկվել է Պետական եկամուտների կոմիտեի անունը, ինչի առնչությամբ կոմիտեն հորդորում է քաղաքական բոլոր ուժերին չքաղաքականացնել կառույցի գործունեությունը: ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Դրանց իրականացման որակից է կախված երկրի սոցիալական, տնտեսական անվտանգությունը: Եթե հարկային և մաքսային մարմինները թերանան իրենց գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնելով քաղաքական գործընթացները, մեր երկիրը խնդիր կունենա այս ոլորտներում:

Ուստի, հորդորում ենք քաղաքական բոլոր ուժերին չնսեմացնել ՊԵԿ-ի աշխատանքը և չմոռանալ, որ կոմիտեն վերջին շրջանում շարունակ ձեռքբերումներ է արձանագրում. ընթացիկ տարում գերակատարվել են պետբյուջեի հարկային եկամուտները, պարզեցվել են հարկային և մաքսային ընթացակարգերը, կրճատվել է դրանց համար ծախսվող ժամանակը, կատարելագործվել են սահմանին տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմները, բիզնեսին շրջանառու միջոց ունենալու, ավտոմեքենայի ներմուծման հետ կապված մաքսային վճարումները նախապես հաշվարկելու, հարկային և մաքսային գործընթացները կանխատեսելու և քայլերը ծրագրելու հնարավորություններ են ընձեռվել:

Դուրս լինելով քաղաքական զարգացումներից՝ կոմիտեն պարտավոր է շարունակել կենտրոնացնել ջանքերը՝ իր գործառույթները բարեխղճորեն կատարելու համար, որպեսզի երկրում չլինեն աշխատավարձի, կենսաթոշակի, առողջապահական ծառայությունների, բիզնեսին ԱԱՀ-ի վերադարձման և պետության ու քաղաքացիների կենսագործունությանն առնչվող այլ խնդիրներ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031