Մի քանի ժամ է, ինչ վանաձորցի ցուցարարները թույլ չեն տալիս, որպեսզի մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները մուտք ու ելք ունենան շենքեր։ Նրանք պահանջում են, որպեսզի աշխատակիցները եւս միանան իրենց, եւ գործադուլ սկսեն։
Ցուցարարներին հանդիպած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը ժողովրդի հետ է, սակայն գործադուլ անել չեն կարող, եւ պետք է շարունակեն քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։
Ցուցարարները մինչեւ ժամը 16։00 չեն պատրաստվում ազատել տարածքը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ