Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ նիստը նորից չկայացավ. Գրանցվել էր 33 պատգամավոր

Մայիս 02,2018 14:12

Արդեն լրացել է ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 4 ժամը, որը նախատեսված էր՝ ԱԺ նիստին անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցման համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ԱԺ նիստը տապալվեց, քանի որ պատգամավորների մեծ մասը չէին եկել, քվորում չկար: Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք այս քառօրյային բոյկոտում են նիստերը, չեն գալու:

Առավոտյան գրանցվել էր 27 պատգամավոր: Մինչեւ ժամը 14-ը գրանցված պատգամավորների թիվը դարձավ 33, բայց դա բավարար չէր: Քվորում ապահովելու համար պետք է գրանցվեր 53 պատգամավոր: Ընդ որում, նիստերի դահլիճում փաստացի ներկա էր 4 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քիչ առաջ հայտարարեց, որ նիստը չի կայանա, նա ասաց. «Կհանդիպենք վաղը՝ ժամը 10-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031