Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը

Մայիս 02,2018 14:01

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։

Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Բերման ենթարկված անձը ոստիկանությանը տված ցուցմունքում նշել է, որ գործել է միայնակ, իսկ դրդապատճառը եղել է եկեղեցու սպասավորների վատ վերաբերմունքն իր նկատմամբ։

Նշվում է, որ կասկածյալ Ս․Կ․-ն հոգեկան խնդիրներ ունի և նախկինում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել։

Աղբյուր`  Birgün

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031