Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. Սերժ Սարգսյանն ուղիղ չի հորդորել, որ գնացեք դեմ քվեարկեք կամ կողմ

Մայիս 02,2018 13:36

Որքանո՞վ է Սերժ Սարգսյանը ազդեցություն ունեցել ՀՀԿ-ականների երեկվա քվեարկության վրա`հարցին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չէ, չէ, Սերժ Սարգսյանն ուղիղ հորդոր չի արել, որ գնացեք դեմ քվեարկեք կամ կողմ: Մեր կուսակցության նախագահն է Սերժ Սարգսյանը: Մեր նախագահի հետ իրավունք ունե՞նք շփվել»:

Ալիկ Սարգսյանը զգուշացնում է`այս պտուղները դժվար ենք մարսելու եւ կրկին հորդորում`չջնջել անցյալը: Խոսում է վտանգների մասին, վատ հետեւանքներ կարող են լինել, բայց իր անհանգստությունները խորքային են, կուսակցության կամ ՀՀԿ-ականների մասով չեն: Չի մանրամասնում, թե հատկապես ի՞նչ վտանգներ են, միայն ասում է`երկրի անվտանգություն. «Մի տարեք երկիրը փորձության: Մի փորձեք այս մարդկանց լիկվիդացնել, դա ոչ մի բանի չի բերի»:

Ալիկ Սարգսյանն էլ ունի հարազատ-բարեկամներ, ովքեր մասնակցում են ցույցերին: Բայց ինքը խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու. «Ես էլ իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու եմ իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչո՞ւ եմ այս բանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ քաղաքական նկատառումներով… Բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ…  Ես մեջտեղի մարդ եմ` ամեն ինչ լինի ինչպես կարգն է, օրենքներն են պահանջում: Եվ կարեւոր օրենքը`չգրված մարդկային օրենքը: Երեխեքս այս երկում ապրելու են: Ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ, ես ոչ մեկից փախնելու, թաքնվելու խնդիր չունեմ, որովհետեւ խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկ չի կարող մեղադրի: Ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ էնպես… իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում, որովհետեւ մաքուր եմ ապրել: Գիշերն էլ, որ վերլուծում հետ եմ գնում, սրանից 8 տարի առաջ կարո՞ է արել եմ մի բան, որի համար պետք է պատասխան տամ: Չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031