Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանի կոչը դիվանագետներին. «Ժամանակն է արձագանքել ժողովրդի զարթոնքին և տալ գնահատական ստեղծված իրավիճակին»

Մայիս 02,2018 13:30

Դիմում եմ դիվանագետ գործընկերներիս,

Կրկին ժողովուրդը դրսում է, փոխելով ներքաղաքական ստատուս-քվոն և ճանաչելի դարձնելով մեր երկիրը ողջ աշխարհին: Ծավալվող գործընթացի արդյունքում ձեզանից շատերին նշանակած անձնավորությունը այլևս իշխանության չէ. հասկանալով պահի լրջությունը Ս. Սարգսյանը հրաժարական տվեց և ընդունեց սխալը:

Հայաստանը ցավոք չունի այն մշակույթը, որ քաղաքական թիմի անդամները, այդ թվում քաղաքական նկատառումներով նշանակված բարձրաստիճան դիվանագետները ընդունեն համապատասխան քաղաքական որոշում: Սակայն այսօր, երբ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի կողմից, հակառակ իրենց առաջնորդի քայլի, իշխանությանը կառչելու փորձերը հարված են մեր երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, կարող են խաթարել միջազգային վարկը: Մենք, դիվանագետներս դա ավելի սուր ենք պատկերացնում և հասկանում խորությամբ: Հայաստանը թուլացնելու ընթացքը կասեցնելու համար կարիք կա սթափ խոսքի և ճշգրիտ գնահատականի:

Մենք, իհարկե, կարող ենք պատսպարվել պետության համար ծառայողի թաքստոցի տակ և չտեսնելու տանք այն, ինչ կատարվում է Հայաստանում, սակայն ես կարծում եմ, որ ժամանակն է արձագանքել ժողովրդի զարթոնքին և տալ գնահատական ստեղծված իրավիճակին:

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031