Այս պահին Վանաձորում նույնպես իրավիճակը լարված է։ Փակված են մի շարք փողոցներ, այդ թվում նաեւ Մ֊6 միջպետական նշանակության Բաղրամյան պողոտան։
Այստեղ ՀՀԿ-ի համար նաեւ ծաղկեպսակ են պատրաստել։
Ցուցարարները փակել են նաեւ քաղաքում գործող բանկերի մուտքերը։
Փակ են նաեւ Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի մուտքերը։ Այստեղ նրանք պահանջում են Վահրամ Բաղդասարյանի ու ՀՀԿ-ի հրաժարականը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ