Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը

Մայիս 02,2018 13:14

Դուք բացառո՞ւմ եք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն կպառակտվի`հարցին ի պատասխան, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես առայժմ նման բան չեմ տեսնում, չեմ էլ մտածում: Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն` դավաճանություն, ես այդ գործում չկամ, մոռացեք»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի երեկվա քվեարկության մասին Aravot.am-ի հարցին Ալիկ Սարգսյանը չցանկացավ պատասխանել: «Ես գնահատական չեմ ուզում տալ, ամեն դեպքում, ես չեմ անի»,- ասաց նա:

Ավելի ուշ մեր նույն հարցին ի պատասխան ասաց, որ խոսել է Ֆելիքս Ցոլակյանի հետ, իրենք ընկերներ են: Ֆելիքս Ցոլակյանը բացատրել է իր քայլը: Բայց Ալիկ Սարգսյանի կարծիքով, ինչ-որ մի բան Ֆելիքս Ցոլակյանը չի ասել: Թե`ի՞նչը, ինքը կարող է զուտ ենթադրություններ անել, բայց ոչ բարձրաձայն:

«Աշխարհի վերջը գա, ես թիմին չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-ասաց նա:

Aravot.am-ի դիտարկմանը, որ երեկ Ֆելիքս Ցոլակյանի անունը հրապարակում ոսկե տառերով գրեցին ժողովրդի սրտերում, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Թող գրվի, ադամանդից տառերով թող գրվի, ես բան չունեմ ասելու: Ես էս ամբողջ տարիների ընթացքում, մանավանդ 2012 թվականից, էնքան եմ առնչվել դավաճանության հետ, աշխարհի վերջը գա՝ ես թիմ չեմ դավաճանի, իմ կողքի ընկերներին չեմ դավաճանի»:

Հարցին`այդ դեպքում ինչպե՞ս է գնահատում այն բոլոր ֆաշիստներին, ովքեր մինչեւ վերջ հավատարիմ մնացին Հիտլերին, նա պատասխանեց. «Ես ոչ թե գնահատում եմ կամ ֆաշիստների մասին դրական բան կասեմ, որովհետեւ իրենց գործը վատն է եղել, բայց իշխանության գաղափարախոսությամբ, իրենց մարդկային տեսակով վատ չի, որ հավատարիմ են եղել Հիտլերին: Իսկ որ կողքից փախնեին, ո՞վ էր նրանց ներելու, կասե՞ք»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը «ռեալ քաղաքական գործիչ է», իր գնահատականներն այս շարժմանը մի օր կտա. «Էս շարժումը հասունացել էր: Թող ոչ մի քաղաքական լիդեր սա իր վրա չվերցնի: Թող անհրաժեշտ հետեւություն անեն… դրա համար երկխոսություն պիտի լինի, մի ջնջեք անցյալը, ես հասկանում եմ երիտասարդությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031