Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Շիրակի մարզպետին չեն թույլատրում աշխատավայր մտնել

Մայիս 02,2018 12:44

Այսօր առավոտյան ժամը 8.15-ից ցուցարարները շրջափակել են Գյումրու բոլոր փողոցներն ու պետական կառույցները:

Գիշերվանից փակ է նաև դեպի Մայիսյան տանող ճանապարհը. Նշենք, որ սա դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհն է: Թալիշի պաշտպանությանը մասնակցած հերոսներն էլ փակել են դեպի Մարմաշեն տանող ճանապարհը:

Մարզում տրանսպորտ գրեթե չի աշխատում. Գյումրու երթուղային տաքսիների վարորդները ևս գործադուլ են հայտարարել: Բուհերում և դպրոցներում համատարած գործադուլ է:

Ցուցարարները Շիրակի մարզպետարանի աշխատակազմին չեն թույլատրում ներս մտնել. Աշխատակազմը` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, առավոտից կանգնած են դիմացի մայթին: Աշխատավայր մտնելու շուրջ բանակցությունները չեն ստացվում:

Մարզպետարանի աշխատակազմը մտահոգ է, որ այսօր ցուցակները չստորագրելու դեպքում հնարավոր չի լինի դպրոցներում աշխատավարձ տալ, մինչդեռ, ըստ նրանց՝ շատերը վարկերի տակ են ու չեն կարող տոկոսադրույքներն ուշացնել:

Ցուցարարները ցրված են քաղաքի բոլոր հատվածներում. Նրանց մի մասը քաղաքապետարանում է, քաղաքի տարբեր հատվածներում դպրոցականների ու ուսանողների տարբեր խմբեր կոչ են անում քաղաքացիներին միանալ համազգային պայքարին:

Փողոցները փակում են նաև մանկահասակ երեխաների մանկասայլակներով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031