Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Ես չեմ տեսել երկխոսություն, որ արդյունք տվել է կամ ոչ: Ես տեսել եմ միայն ուլտիմատում»

Մայիս 02,2018 12:30

«Օդանավակայանը փակելով… հազար տեսակ հարց կա, մարդիկ`մեկը թաղում է գնում, մեկը հարսանիք է գնում: Էս ի՞նչ է կատարվում: Մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհն են անցնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը արտահայտեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ է անում նստել երկխոսության ու զարմանում է, որ ընդդիմադիրները այս ամբողջում բացի «երկիրը պարալիզացնելուց՝ այլ վտանգներ չեն տեսնում»:

Aravot.am-ի հարցին`որոնք են լուծումները, ՀՀԿ-ն էլ հակված չէ երկխոսության, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն հակված է: Թող նստեն երկխոսության, որոշեն՝ ինչ են անում, էս ճգնաժամը հաղթահարեն»:

Ալիկ Սարգսյանը հասկանում է ժողովրդի պահանջները: Ասում է`Նիկոլ Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ. «Հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին`երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները մեկ օրակարգ կարող են ունենալ`ՀՀԿ-ի հեռանալու, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ: Դե ասում է, իր ասելով էլ շարունակեք մինչեւ վերջ: Պարալիզացրեք ամբողջ երկիրը, ուրիշ ոչ մի վտանգավորություն դրա մեջ մի տեսեք`բացի պարալիզացնելով, ճանապարհ փակելով իշխանությանը ստիպեք կամ մի ստիպեք… Պիտի նստեն երկխոսության եւ ընտրեն մի տարբերակ որը բխի ժողովրդի շահերից եւ մեր պետականությունը չվտանգի: Ես չեմ տեսել երկխոսություն, որ արդյունք տվել է կամ ոչ: Ես տեսել եմ միայն ուլտիմատում»:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031