Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի վերադարձի ուրվականը

Մայիս 02,2018 12:18

Էպիլոգ.  Մի ուրվական է շրջում հայ քաղաքական դաշտում. Քոչարյանի վերադարձի ուրվականը…

Citatum:  Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,

Էս պատճառն էլ` ուրիշ պատճառ, էսպես անվերջ, անդադար,

Մինչև պատճառն սկզբնական…

հատված Հովհ.Թումանյանի «Հազարան բըլբուլ» պոեմից

Հասարակությունը կառուցվում է արժեքների վրա: Արժեքն է ամեն ինչի հիմքը, ակունքը: Այս դրույթը որքան աֆորիստիկ, նույնքան` ունիվերսալ ու կիրառական է, այն առանց բացառության տարածվում է ամենքի և ամենի վրա (на все и вся – ռուսերենում դիպուկ է):

Արժեքներն են պայմանավորում հասարակական հարաբերությունների որպիսիությունը, բովանդակություն հաղորդում դրանց, իմաստավորում: Արժեքներն են առաջ բերում անհատների գործողությունների և գործունեության մոտիվացումը, նպատակամղումը և այլն:

Սա լավ են գիտակցում մոլորակիս «ուժեղները» և որևէ երկրում, կամ հասարակությունում որևէ գործընթաց, որևէ «տեղաշարժ» նախաձեռնելիս, սկզբում «տեղաշարժում են» այդ հասարակության Արժեքները: Օր. մահմեդական աշխարհում բացարձակ արժեք է խաղաղությունը: Խաթարիր այնտեղ խաղաղությունը և դու կքայքայես այդ հանրությունը և այլն:

Վերջերս ավելի են հաճախացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասին խոսակցությունները:

Սերոբ Անտինյան

Այս ամենի համատեքստում ավելորդ չէր լինի պատմական մի փոքր էքսկուրս մեր բոլորիս ոչ վաղ անցյալ` վերլուծության ենթարկելու քոչարյանական կառավարման առանձնահատկությունները, հասկանալու ներկայիս քաղաքական ու հասարակական հարաբերությունների մշակույթը, ձևն ու բովանդակությունը:

1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած քաղաքական վերադասավորումների արդյունքում Քոչարյանը ակամա դարձավ ՀՀ նախագահ: Նա Մեծ քաղաքականություն չեկավ «լայն զանգվածների միջոցով» որպես խարիզմատիկ լիդեր, որպես հզոր գաղափարախոս կամ որպես հռետոր: Նրան բերեցին իրավիճակային, անգլիական թագուհու կարգավիճակով, կամ ինչպես ինքն էր ասում «դիտորդի» կարգավիճակով: Բայց… «Շահին մորթում են, կամ Շահն է մորթում…» (Ֆիրդուսի):

2000թ. կեսերից Նախագահն այլևս դիտորդ չէր, սկսվեց հայ քաղաքական դաշտի հետևողական տարրալուծումը և ոչնչացումը:

Հին Հռոմի ռազմարվեստի փիլիսոփայության «բաժանիր, որ տիրես» կոնցեպտը Հայաստանի հասարակական-քաղաքական և պետական համակարգի հանդեպ կիրառվեց իր ողջ «հմայքով»:

Պառակտվեցին ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը, քաղաքականապես ոչնչացվեց ՀՀՇ-ն, խժդժություններ հրահրվեցին Երկրապահում, պալատական խամաճիկների վերածվեցին ԱԻՄ-ը, Ազգային միաբանությունը, տասնյակի հասնող քաղաքական-հասարակական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ:

Քաղաքական պայքարի գաղափարական ու գաղափարախոսական ձևերին եկան փոխարինելու խարդավանքն ու խառնակչությունը, խելքը փոխարինվեց խորամանկությամբ, ձեռներեցությունը` ձեռնածությամբ (ճարպկությամբ), իրավունքը` զոռբայությամբ, փողն ու իշխանությունը դարձան բացարձակ արժեքներ: Ուժային կառույցները վերածվեցին քաղաքական ու հասարակական այլակարծությունը հետապնդող ու պատժող գործիքների, մամուլը դարձավ գրպանային:

Քաղաքական մշակույթ և հասարակական հարաբերություններ խուժեցին քրեական մտածողությունը, բարքերն ու հասկացությունները (по понятиям!):

«Իմ կուսակցությունը` ժողովուրդն է»,- ասում էր «միակ տղամարդը»: Ի նկատի ուներ ժողովրդի մի փոքր մասը, երևի՝ «լավագույն» մասը, որովհետև` արտոնյալ մասը, հաստ վզերով, տարրական կրթությամբ ու քրեական մտածողությամբ, որին պետական մակարդակով թույլ էր տրված բյուջեից թալանել միլիարդավոր դրամներ, չմուծել հարկեր, խլել ուրիշի բիզնեսը, «կռիշ կայնել ու փայ մտնել», «հաբռգել» անսահմանափակ:

Քոչարյանի կառավարման օրոք պարարտ հողում հայտնվեց, ծլեց, ծաղկեց ու բարգավաճեց մի խավ, որին այնուհետ պիտի կոչեին հանրության մեջ լայն տարածում գտած քաղաքագիտական հասկացությամբ` օլիգարխ:

Այդ խավն այնուհետ պիտի դառնար իշխանության «հասարակական հենարանը», նրա երաշխավորը և վերարտադրողը` որպես սեփական ապահովության, կայունության և անվտանգության գրավական:

 

Citatum:    Մի գյուղի դպրոցում սովետի ժամանակ…

 Ուսուցիչը` աշակերտներից մեկին.

«Լորդի թուլա, ամբողջ սովխոզի կարտոլը կրել-լցրել եք ձեր պադվալները, կրիշին էլ գրել «Миру-мир!»

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Հանրային կառավարման մասնագետ, վերլուծաբան

26.03.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. narek says:

    Սա էն Սերոբը չի, որ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմում էր ու նոր նշանակվելուն պես բռնվեց կաշառք վերցնելու համար: Հիմա ինչից է խոսում: Նույնմ է, որ գյումրեցի Վարդան Ղուկասյանը միանում է համաժողովրդական շարժմանը:

  2. Արամ says:

    Որքան գիտեմ, Սերոբ Անտինյանին բռնեցին հենց Մարդու իրավունքների պաշտպանի դեմ “հաշվեհարդարի” շրջանակներում և եթե չեմ սխալվում ուզեցին կաշառքի հոդվածով դատել, բայց չստացվեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031