Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները ոտքով են շարժվում օդանավակայան

Մայիս 02,2018 11:59

Նիկոլ Փաշինյանը հասավ Հանրապետության հրապարակ եւ պատրաստվում է «Էկոնոմիստ» հանդեսին հարցազրույց տալ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Նա կոչ արեց խաղաղ սպասել մինչեւ ավարտի հարցազրույցը:

Ի թիվս այլ փողոցների, վաղ առավոտից տասնյակ մեքենաներ փակել են Կիլիկիայի ավտոկայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկները եւ օդանավակայան գնացող մարդիկ ոտքով են գնում օդանավակայան, որի մի շարք աշխատակիցներ եւս գործադուլ են իրականացնում:

Իսակովի պողոտան երկկողմանի փակ է: 180 դպրոցի աշակերտները եւս այդ հատվածում են:

Օդանավակայան տանող խաչմերուկում ոստիկանական ավտոբուսներ կան, սակայն նրանք ոչնչի չեն միջամտում: Տեղացիները զբոսաշրջիկներին եւ ցուցարարներին թխվածք են բաժանում: Օդանավակայանի հարակից տարածքում ապրողներից մի քանիսն ասում են, որ զբոսաշրջիկները անգամ լուսանկարվում են ցուցարարների հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031