Քաղաքացիները զարմացած հեռանում են մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի փակ դռների առջեւից: Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցված են: Քաղաքացիները տեղյակ չեն՝ ինչու չի աշխատում:
«Բոլորվին չենք դժգոհում: Ոչինչ չեն ասում, ոչ մեկը չկա, որ ասի: Բայց բոլորովին չենք դժգոհում, որ չի աշխատում, չի աշխատում, կգնանք միտինգի»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Ըստ նրա. «Բոլորով միանում ենք մեր վարչապետի հրամանին՝ այսօր աշխատանքային օր չէ, ոչինչ պետք է չաշխատենք: Ես պատրաստ եմ ոտքով գնամ տուն, շատ ավելի լավ է այս կարգավիճակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել. «Հատուկ խնդրում եմ չխոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին»: Նույն հորդորը եթերում հնչեցրեց նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: