Փարաքարի ճանապարհը՝ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարներին քիչ առաջ միացան օդանավակայանի աշխատակիցները՝ վանկարկելով «գործադուլ»:
«Մեր հերթափոխն արդեն փոխվել է, նոր հերթափոխն աշխատում է, թռիչքները դեռ չեն կասեցվում»,- ասաց օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Նա ասաց, որ իրենց արգելելու փորձ չի եղել, ոչ մեկը չի կարող իրենց իրավունքներին բռնանալ: Նա ասաց, որ նույնիսկ եթե իրեն ազատեն աշխատանքից, ինքը կշարունակի մասնակցել ցույցերին:
Անդրադառնալով օդանավակայան մեկնող քաղաքացիներին, որոնք վաղ առավոտից դժվարություններ ունեին օդանավակայան հասնել՝ ասաց, որ պետք է ըմբռնումով մոտենան խնդրին. «Պետք է հասկանան, որ երկրին իշխանափոխություն է պետք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ