Այսօր ԱԺ նիստին 105-ից մասնակցում է ընդամենը 27 պատգամավոր: Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվորում չկա, նիստը չի կայանա, բայց ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է 4 ժամ սպասեն, եթե նորից պատգամավորները չգան՝ նիստը չի կայանալու:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անունից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում աննախադեպ վիճակ է ու իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ, այս քառօրյայի աշխատանքներին չի մասնակցելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ