Արդարադատության նախարարության շենքն այսօր վաղ առավոտից մեքենաներով փակ է, ցուցարարների մեջ կան նաեւ փաստաբաններ:
«Ակցիան սկսել ենք 8:15, տպավորություն ունեի, որ մարդ չէր եկել աշխատանքի: Աշխատանքի եկան մարդիկ ժամը 9-ին: Երեք ավտոմեքենայով փակել ենք նախարարության երեք մուտքերը: Մեր ակցիան խաղաղ բնույթ ունի, որեւէ բռնի գործողություն չենք իրականացնում: Պատրաստվում ենք փակել նաև Կրթության գիտության նախարարության շենքը, կտեղափոխվենք այնտեղ: Այսօր ոչ մեկ չի ուզում գալ աշխատանքի, այսինքն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ գործադուլի մասին, ըմբռնել են նաեւ արդարադատության նախարարության աշխատակիցները»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ իրենց նպատակն է կազմակերպել խաղաղ կամարտահայտություն, որ գործադուլն իրականանա, ոչ մեկ չաշխատի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ