Լրահոս
Օրվա լրահոսը

56-ն` ընդդեմ 100 հազարների

Մայիս 02,2018 10:00

ՀՀԿ եզրույթն, իմ կարծիքով, ճշգրիտ չի ներկայացնում իրավիճակը: Այդ կուսակցության տոմս իսկապես ունեն հազարավոր մարդիկ, որոնք վերցրել են այդ տոմսը` տարբեր, բայց հաստատ` ոչ գաղափարական մղումներից ելնելով: Այդ մարդիկ ճիշտ նույն ձեւով են վերաբերվում իշխանություններին, ինչպես մեր հարյուր հազարավոր ոչ ՀՀԿ-ական համաքաղաքացիները:

Հետեւաբար, երբ խոսվում է ՀՀԿ-ի մասին, մարդիկ նկատի ունեն տարբեր մակարդակի պաշտոնյաներին (այդ թվում` դպրոցների տնօրեններին): Նրանց համար էլ կուսակցական տոմսը որեւէ կապ չունի գաղափարների կամ համոզմունքների հետ: Դա ավելի շուտ «ուդո» է, «նառուշիլովկա», որը ցույց տալով, հնարավոր է խուսափել պատասխանատվությունից` օրենքին հակասող գործողություններ կատարելիս: Նույն հաջողությամբ նրանք կարող էին լինել (եւ շատերը եղել են) կոմունիստներ եւ ՀՀՇ-ականներ:

Վերջին օրերին, ասելով ՀՀԿ, նկատի ունենք այդ անունը կրող խորհրդարանական խմբակցությունը: Այսինքն` մարդկանց, որոնք կարծես թե պետք է որ քաղաքական գործիչներ լինեին: Բայց որքան հասկանում եմ` քաղաքական գործչի գլխավոր հատկանիշը պետք է լինի իրականության մասին ադեկվատ պատկերացում ունենալը, այստեղ է, որ ՀՀԿ-ական պատգամավորները, մեղմ ասած, խնդիր ունեն:

Որոշակի իշխանական շրջանակում ապրող մարդկանց հատուկ է կյանքից կտրված լինելը, հասարակության զարկերակը չզգալը, այդ թվում` իրենց` իշխանությունների նկատմամբ, բացասական վերաբերմունքի մասշտաբները չպատկերացնելը:

Երեկ էլ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը այն միտքն արտահայտեց, որ Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում ոտքի են կանգնել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք իրենց մերժում են, բայց ինչ-որ տեղ տներում կամ գրասենյակներում կան մարդիկ, որոնք իրենց ընդունում են: Դա պատրանք է: Շարքային ՀՀԿ-ականները մերժում են վերնախավը նույն ուժով եւ ցասումով: Կուսակցական տոմսն իրենց շահի համար օգտագործող չինովնիկները, որոշակի կախվածություն ունենալով, ձայն չեն հանում, բայց հենց որ բուրգը փլուզվի, նրանք այդ կուսակցական տոմսերը հաճույքով դեն կշպրտեն եւ գուցե կաշխատեն փնտրել նոր կուսակցական տանիք:

Ստացվել է պարադոքսալ իրավիճակ: 56 հոգի, որոնք ինչ-որ ձեւով խորհրդարանական մեծամասնություն են դարձել, մի բան են ուզում, իսկ 100 հազարավոր մարդիկ Հայաստանում եւ նույնքան` դրսերում, ուզում են ճիշտ հակառակը: Բայց այդ 56-ը չեն տեսնում, արհամարհում են եւ չեն ուզում կատարել 100 հազարավորների կամքը: Իսկ թե ինչու չեն ուզում` կարելի է, իհարկե, կռահել, բայց իրենք` այդ պատգամավորները, իրենց «խուլ եւ կույր» լինելու համար բերում են զանազան տարաշխարհիկ բացատրություններ` Պուտինը, Սահակաշվիլին, պատերազմներ, պատժամիջոցներ, եւ այլն…

Մնում է մի մարդ գտնվի, որն այդ բացատրություններին կհավատա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Երեկվա իրենց կատարած քվեարկությամբ, ՀՀկ-ն ինքն իրեն վերջնականապես կործանեց: Եթե մինչ այժմ դեռ տեսականորեն կարելի էր համարել, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններում նրանք կարող էին որոշակի քանակությամբ ձայներ հավաքել և դառնալ կուռ ընդդիմություն, դրանով իսկ պահպանելով հետագայում նորից իշխանության գալու իրենց շանսը, ապա ներկա դրությամբ նրանք այդ հնարավորությունը իրենց ձեռքից բաց թողեցին: Իսկ շատ ափսոս. Իմ կարծիքով իրենցից ավելի լավ ընդդիմադիր կուսակցություն տվյալ պահին չկա: Իսկ որ խորհրդարանում այդպիսի կուսակցության անհրաժեշտություն կա, դա բոլորն են հասկանում և ընդունում:

  2. Լավատես says:

    Մի քիչ երազեմ՝ Խորհրդարանում բոլորը միաձայն են քվեարկում, ամբողջ դահլիճով ու հրապարակով ու տներում աշխարհով մեկ ծափահարում, ոտքի կանգնում ու երգում մեր օրհներգը: Բոլորս էլ հայ ենք, դեմ խոսողներն էլ են հայեր, նույնիսկ մեծամասնությունը եթե կողմ քվեարկի, դա լուծում չի, միայն՝ ՄԻԱՁԱՅՆ:

  3. Artur Lazarian says:

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Ոչ մի դէպքում չյուսահատուէք: ՀՀԿ կոչուած չարիքի վերջին օրերն են:
    Մի յայտնի մարդ ժամանակին ասում էր. «Մենք շախմատ ենք խաղում, իսկ նրանք՝ բոքս»: Այս մարդիկ ի զօրու չեն ընկալել երկրում ստեղծուած իրավիճակը: Քանի որ նրանք չեն հասկանում մարդկային բանական լեզու, ըմբոստութիւնը պէտք է շարունակել: Ուզում եմ նորից ու նորից յիշեցնել, որ ամենաազդեցիկ «զէնքը» ԽԱՂԱՂ եւ ՕՐԷՆՔԻՆ համապատասխան բողոքն է: Դուք արդէն ապացուցել էք, որ դա հնարաւոր է եւ որ դա շատ աւելի զօրեղ միջոց է: ԽԱՂԱՂ անհնազանդութեան տասնեակ տեսակներ կան, որոնցից շատերը դուք արդէն կիրառել եւ կիրառում էք:

    Գործադուլներ, դասադուլներ, ճանապարհների փակում (այդ թւում՝ սահմանային անցակէտների):

    Սիրելի՛ ուսանողներ, դասադուլները ձեզ չեն կարող վնասել, որովհետեւ այն կրթութիւնը, որը դուք էք ստանում, մեղմ ասած անպիտան է: Բնաւ չեմ ուզում գոյները խտացնել, բայց անհրաժեշտութեան դէպքում կարող ենք կազմակերպել եւ լրացնել ձեր բաց թողած դասերը գերժամանակակից դասախօսութիւններով (Կենսաբանութիւնն՝ իմ հաշուին):

    Միւս թիրախը պէտք է լինի ամենաթոյլ օղակը՝ տնտեսութիւնը: Բոյկոտէք առեւտուրը օլիգարխներին պատկանող խանութներից, բոլկոտէք նրանց պատկանող ամէն ինչ (ռեստորաններ եւա յլն): Դա միանգամայն հնարաւոր է: Խնդրում եմ ձեզ կամքի ուժ դրսեւորել: Նրանց յամառելու դէպքում՝ չվճարել լոյսի եւ գազի փողը: Ամառ է՝ երկար ու տաք օրեր են:

    Բոյկոտել բոլոր տեսակի միջոցառումները, որոնք կազմակերպւում են այսպէս կոչուած «իշխանութիւնների» կողմից՝ յատկապէս Մայիս 8-9 եւ Մայիս 28: Նոյնը նաեւ սփիւռքահայերի դէպքում. ՉՄԱՍՆԱԿՑԵԼ դեսպանատների կազմակերպած միջոցառումներին:

    Սիրելի գիւղացինե՛ր, հնարաւորութեան դէպքում (!) ժամանակաւորապէս հրաժարուէք մթերել ձեր ապրանքը (կաթ, միրգ եւ այլն) խոշոր գործարաններին՝ յատկապէս օլիգարխների: Պատմութիւնը յուշում է, որ նրանք ձեր փողը միեւնոյն է շատ ուշ են տալիս:

    Յ.Գ. 1. Ես ակնկալում եմ, որ Մայր Աթոռն աւելի բծախնդրօրէն համոզի ՀՀԿին՝ հեռանալ խաղաղ եւ անցնցում: 2. Ես ակնկալում եմ, որ «ալբանացիները» չմիջամտեն Հայաստանի ներքին գործերին: 3. ՀՀԿականների շահերից է բխում հնարաւորինս շուտ սթափուել. հակառակ պարագայում խաղաղ բողոքի աւելի ազդեցիկ միջոցներ կան:

  4. Seyran says:

    Արթուր Լազարյան,ես ինչքան հասկացա՝ադրբեջանի խոսնակն ես,որ այդպիսի կոչերով դիմում ես ժողովրդին…

  5. Seyran says:

    Իսկ ես այլ առաջարկ ունեմ՝,,Ելքը,,ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում,Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվում,համատեղ ժամանակավոր կառավարություն է ստեղծվում,փոփոխվում է ընտրական օրենքը և ողջամիտ ժամկետներում անցկացվում նոր ընտրություններ,որից հետո կպարզվի ով որքան է վայելում ժողովրդի վստահությունը:Եւ վերջնականապես պետք է որոշվի՝հանրապետության բոլոր քաղաքացիները իրենց կամքը արտահայտելու իրավունք ունեն,թե?միայն ցույցերի մասնակիցները…:

    • Գէորգ says:

      Շատ ճիշտ:

    • Աշոտ says:

      Սեյրան ջան սխալ պատկերացում ունես: Դու դա ինչպես ես պատկերացնում? Եթե Ելքը գնա այդ քայլին, կդառնա հանրապետականի “ղազը”. Իրենց մեծամասնությամբ ելքի առաջարկած ոչ մի նախագծի կանաչ լույս չեն տա: Բացի դա` եթե ելքը այդ քայլին գնաց, ինքն իրեն միանգամից կանվանարկի և գործարքի գնացածի պիտակ կընդունի: Հիշիր ուրիշ ընդդիմադիրներ, որոնք այս կամ այն կերպ հհկ-ի հետ համագործակցության են գնացել: Նրանք դարձան հանրապետականի խամաճիկ: Նիկոլի գործելաոճը ճիշտ է. ՀՀկ-ի հետ ոչ մի կոմպրոմիս:

  6. Ալֆրեդ says:

    Ցուցարարների մեծամասնությունը համոզված է որ Նիկոլի վարչապետ դառնալով կհանվեն բոլոր արագաչափերը ու տեսախցիկները,կչեղարկվեն բոլոր տուգանքներ և բանկային պարտքերը։

    • Գէորգ says:

      Հումոր էր բայց տեղին: Իսկ որ բանկ ասեցիք, ցաւոք գրել էին հրապարակ թերթում որ արդէն մարդիկ իրենց փողերը հանում են հայաստանեան բանկերից, իսկ կենտրոնական բանկը չգիտի ոնց անի եթէ այսպէս է շարունակուելու մանաւանդ $ի կուրսի հետ կապւած հարցը, այսինքն դրամի արժէքի հարցը: Աստուած չանի հանկարծ ու միանգամից ուժեղ արժեզրկում լինի, հայաստանում ականատէս կը լինենք ոնց որ ասում են «սպիտակ ջարդ»ի: Աղօթում եմ որ դա չլինի, քանի այդ բանից մենք անցել ենք…
      Ոնց որ ասում են՝ վիրաւոր անասունը աւելի վտանգաւոր է լինում…

  7. Հ.Շ. says:

    Նախկին վարչակարգը շատ մենաշնորհներ ունէր, ճիշդ է: Սակայն կայ մի բան, որու մենաշնորհը վստահաբար չունի յատկապէս այս պահին՝ իրականութենէն անջատումը: Բացառապէս փողոցի եւ համացանցի տենդոտ, հիմնականօրէն պատրանքներով օրօրուող, անսահման երազներով եւ լայնօրէն ջահել-ջիվելեկ ամբոխին յանձնելով՝ երկրի եւ ազգի մը ամբողջ ճակատագիրը, գոնէ համայն Հայութեան մի ջանաք կատարուածը ներկայացնել որպէս լուրջ ու հասուն, խոհեմ ու բանական, հիացմունքի արժանի ընթացք, առաջընթաց: Իսկ «երեխան լոքանքի ջուրին հետ թափելով», երկիրը պիտի զրկէք զարգացած, փորձառու եւ ատակ քաղաքական գործիչներու ծառայութենէն, դաշտը յանձնելով անփորձ, արկածախնդիր – եթէ ոչ կասկածելի – տարրերու: Ապագան ցոյց կու տայ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    http://www.shoushisummercamp.org

  8. Ruben says:

    Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

    Մայիսի 8-ին հրապարակներում կհայտնվեն խմբեր «Հո, յի, դա, դա, դա, դա…», «Չէ՞ որ Դուք դրան արժանի եք…» կարգախոսներով:

    Կարեւորը այլ է.՝ «Ո՞վ է ԼՏՊ-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանի օրինական («լեգիտիմ») իրավահաջորդը (ժառանգորդը) եւ պատասխանատուն»:

    • Աշոտ says:

      Ռուբեն, առակդ ինչ կուսուցանե?

      • Ruben says:

        Տերն Իր Հոտի ոչխարներին վստահում է Իր սպասավորներին (Սաղմ. 79.13, 74.1, 100.3, Միք. 7.14): Նա առաջնորդում է նրանց «Մովսեսի ու Ահարոնի ձեռքով» (Սաղմ. 77.21), «…որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն» (Թվ. 27.17): Ապա Նա որպես նոր առաջնորդի Հեսու Նավեին է ցույց տալիս Մովսեսին (Թվ. 27.18-20), իսկ Դավիդին Նա վերցնում է «ոչխարների փարախից», որպեսի նրան հանձնի Իր Հոտը (Բ Թագ 7.8, հմմտ. Բ Թագ. 5.2, 24.17, Սաղմ. 78.70):

  9. Ruben says:

    Он интеллектом не обременен.
    https://www.aravot.am/1995/12/02/634104/

  10. Айрапетян says:

    Вот станет Никол Варчапетом, и наступит РАЙ в Армении!! Весь народ с 08.05.18. моментально станет счастливым , отныне на площади будет всегда играть музыка, и сегодняшние ЦУЦАРАРИ 100 000,( 200 000), (3 000 000 000) будут танцевать и танцевать, танцевать и танцевать….. бесконечно, всю жизнь! Радуйся , Родина! Радуйся народ!! ………… П.С. и ,пожалуйста, в случаи войны(не дай бог) не кричите: мез которум ееееен, огнек! Поверьте, никто не отзовется,– не из Канады,ни из США. ни из Франции,, и 100%–не из России!! ПРОДОЛЖАЙТЕ ТАНЦЕВАТЬ, ДРУЗЬЯ! С ПОБЕДОЙ,”Гикори”………

    • Հ.Շ. says:

      չէ… եթէ պատերազմ լինի, կը հասնին, բոլոր հայերն ալ կը հասնին, ամէն մէկը իր կերպով… այո, շատ վնասներ կ’ունենանք, սակայն նորէն, համահայկական ուժերով կը միանանք ընդդէմ արտաքին թշնամիին… եւ ան լաւ գիտէ որ այդպէս է… հանգստացիր… դեռ այս վիճակը երկար պիտի տեւէ…

  11. Айрапетян says:

    Арам джан, это был мой последний коммент, хотите напечатайте, хотите–нет! Все ровно я не узнаю! Я больше никогда не открою ни один армянский сайт! Мне больно и стыдно за все хулиганство моего народа за эти дни! Каким подонком нужно быть ,чтобы перекрыть дороги целого Государства?? Никол еще не знает. что через месяц эти сами ЦУЦАРАРИ точно такое же устроят на его голову! Запомните эти слова!!((((

  12. Աշոտ says:

    Տարօրինակ և ծիծաղելի են այստեղ հնչեցրած մի քանիսի կարծիքները, թե` Նիկոլն իսկական առաջնորդ և Աստծու կամքով օծյալ չի, կամ` “ջահել-ջիվիլեկների ամբոխին հանձնված տառապյալ երկիր, կամ թե` “մայիսի ութից Հայաստանը դառնալու է երջանկագույն մի երկիր” և իհարկե` “եթե պատերազմ լինի, չգոռաք` մեզ կոտորում են, հասեք, փրկեք”
    Հարգելի Ռուբեն, Նիկոլի Աստծո օծյալ լինել-չլինելը, կամ Մովսեսի, Նավեյան Հեսուի և Դավթի հետ համեմատություն կատարելը տեղին չէ: Նույն կերպ կարելի Է Քոչարյանին համեմատել Հերոբովամի, իսկ Ս.Սարգսյանին` Սավուղի հետ:
    Պարոն Հայդուկ, դուք ակնհայտորեն թերագնահատում եք թե Փաշինյանի ունակությունը` լավ թիմ հավաքելու գործում, առավել ևս քամահրում եք մեր երիտարդությանը, նրանց գրեթե անմիտ անվանելով: Չգիտեմ ինչով է պայմանավորված ձեր հոռետեսությունը, հանգստացեք` ամեն ինչ լավ կլինի:
    Պարոն (կամ տիկին) Айрапетян, ոչ ոք այնքան հիմար չի, ինչքան դուք եք կարծում, և ոչ ոք իլյուզյաներ չունի, որ հենց մայիսի ութից ամեն ինչ շատ լավ է լինելու: Մեզ ազգովի սպասվում է շատ աշխատանք, իսկ դեպի լավ հայրենիք ճանապարհը, շատ քարքարոտ է, սակայն Հայաստանում են ապրում այն մարդիկ, ովքեր պատրաստ են այդ ճանապարհով առաջ գնալ: Ինչ վերաբերվում է ձեր հայ լինելուց ամաչելուն, անձնագրում ազգությունը փոխել, դարձել ասենք սամոյեդ, ձեր ազգանունն էլ դարձրեք Айрапетов, կամ Петов, чтобы некто не догадался.
    !!!

    • Ruben says:

      Ո՞ր հիմարը կցանկանա պատասխանատվություն ստանձնել նախորդների գողացածի եւ պարտքերի մեջ կորած պետության համար (խաչագողի տեսակետ):

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/27/953282/

      © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031