Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ Ավանից Զեյթուն տանող ճանապարհահատվածում՝ Մյասնիկյան Աճառյան փողոցների հատման կետում՝կամուրջի տակ:
Ցուցարարները վաղ առավոտից փակել են Զեյթուն տանող ճանապարհն ու Մյասնիկյան պողոտան:
Մի կին վրդովվեց՝ պահանջելով բացել ճանապարհը, քանի որ երեխա է վատացել: Ցուցարարներն այդպես էլ չբացեցին փողոցը՝պատճառաբանելով, թե հենց փակում ենք բոլորի հիվանդանոցն ու թաղումը բռնում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ