Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտները քիչ առաջ «դասադուլ» գրությամբ պաստառներով միացան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը փակած ցուցարարներին:
Այստեղ մթնոլորտը շարունակում է լարված մնալ, ցուցարարները վիրավորական արտահայտություններ են ուղղում ՀՀԿ-ականների հասցեին: Ցուցարարներին նորանոր քաղաքացիներ են միանում:
«Ժողովրդին ուզում են սատկացնեն, փողոցները բոմժերը լիքն են, մարդկանց կույր ողորմելի են սարքել»,- գոռում էր մի կին:
Մի տարեց կին էլ լացում էր. «Մինչեւ Նիկոլը չընտրվի, չենք հանգստանալու, բոլորս ոտքի ենք կանգնել: էս սպիտակ մազերով իմ սաղ երեխեքը գնացին Ռուսաստան, տունս քանդվեց, հիմա էլ թոշակ չեն տալիս, որ ապրենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ