Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՃ. «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը համապետական ընդվզումների համատեքստում, երբ հանրային ուշադրությունը ՀՀԿ-ին հեռացնելու կիզակետում է, ցանկանում է առաջ մղել Լոռու մարզում ոսկու արդյունահանման ծրագրեր

Մայիս 02,2018 09:00

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը համապետական ընդվզումների համատեքստում, երբ հանրային ուշադրությունը ՀՀԿ-ին հեռացնելու կիզակետում է, ցանկանում է առաջ մղել Լոռու մարզում ոսկու արդյունահանման ծրագրեր։ Ոսկու հանքի ընդլայնման և մյուս կողմից՝ հետախուզման երկու նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային լսումներ են նշանակված մայիսի 2-ին և 4-ին Լոռվա մարզի Հագվի և Մղարթ համայնքներում։ Համընդհանուր գործադուլների ու անհնազանդության այս խառը պահին հանքահենները կարծես կրակից շագանակ են ուզում հանել՝ առանց սեփական ձեռքերը վնասելու։ Լոռվա մարզից Հայկական բնապահպանական ճակատին նաև ահազանգում են, որ համայնքների ակտիվ տղամարդկանց առանց հիմնավոր բացատրությունների լսումների օրը կանչում են զինվորական կոմիսարիատներ։

ՀՀ Բնապահպանության նախարարությունից և համայնքների ղեկավարներից պահանջում ենք ժամանակավորապես կասեցնել ինչպես «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի, այնպես էլ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող մյուս բոլոր ծրագրերի հանրային քննարկումները, քանի դեռ հանրությունն այդ ծրագրերին պատշաճ տեղեկանալու, որոշումների կայացմանը մասնակցելու կամ դրանց վրա ազդելու հնարավորությունը չունի։

ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք հանրային կյանքը խաթարող և մարդկանց վախի մեջ գցող գործողություններ չանել։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031