Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օդանավակայան տանող ճանապարհին լարված մթնոլորտ է

Մայիս 02,2018 08:49

Այսօր վաղ առավոտից Երեւանի մի շարք փողոցներ փակ են: Փակ են Էջմիածին, Արմավիրի մարզ տանող ճանապարհները, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Այս հատվածում քիչ առաջ ցուցարարները վիճաբանեցին քաղաքացիների հետ, վերջիններս դժգոհում էին ճանապարհի փակ լինելու համար, ոստիկանների միջամտությամբ քաղաքացիներն անցան փակ հատվածը:

«Ամեն ինչ անում են, որ մարդը վարչապետ չընտրվի, ինչի համար: Ամեն տարի պետք է գնամ Ռուսաստաններն աշխատե՞մ, է՞դ են ուզում»,- ոստիկաններին բողոքում էր ցուցարարներից մեկը:

Մի կին էլ խնդրեց ոստիկաններին միանալ՝ ասելով, որ ժողովուրդը հույս, հավատ կորցրել է. «Մեզ ստրուկի պես են պահում: Միացեք ժողովուրդ: Ոչ վիճում ենք, ոչ էլ: Թողեք մեր խաչմերուկները փակենք…երկիրն էս ինչ եք սարքել, էս Սամվել Ալեքսանյանինն է, էս՝ Տաշիր Սամոյինը: Ինչ եք ուզում մեզանից»:

Ոստիկանների հորդորին՝ ազատել փողոցը, ցուցարարները հակադարձեցին, թե ինչու մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն էր փակել ճանապարհը՝ թույլ չտալով Արմավիրի մարզի բնակիչներին Երեւան գալ ցույցերի մասնակցելու համար, ոստիկանները լուռ կանգնած էին ու այսօրվա պես չէին միջամտում, որ փողոցները բացվեն:

Ցուցարարներին է միացել նաեւ Մոսկվա մեկնող մի երիտասարդ, նա ասաց, որ երեք ժամից իր չվերթն է, բայց տեսնելով, որ փողոցը փակ է, ինքը օդանավակայան գնալու փոխարեն միացել է ցուցարարներին:

Օդանավակայան գնացողները մեքենաներից իջնում են ու ճամպրուկները ձեռքներին ոտքով են «Զվարթնոց» գնում:

Օդանավակայան տանող հատվածում լարված մթնոլորտ է, այստեղ սեւ համազգեստով ոստիկանների կուտակումներ են նկատելի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031