Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդարությունը Հայաստանում». Մենք հորդորում ենք, որ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ

Մայիս 02,2018 08:35

Սիրելի հայրենակիցներ,

Այն, ինչի ականատեսը մենք եղանք անցյալ երկու շաբաթներին, Հայաստանում իրական ժողովրդավարական գործընթացի ակնհայտ հաղթանակն էր։ Ձեր գեղեցիկ ու խաղաղ ցույցերի արդյունքը ոչ միայն վարչապետի հրաժարականն էր, այլև մարդահոծ Հանրապետության հրապարակում հնչող կարծիքների բազմազանությունը։

Հրաշալի էր նաև, երբ մեր խորհրդարանն առաջին անգամ վերածվեց հանրային քննարկման հարթակի։ Հիրավի այսօր պատմություն է կերտվում։

Այսօր, իհարկե, պարզ էր, որ Նիկոլին վարչապետ չեն ընտրելու։ Սակայն մենք համոզված ենք, որ փոփոխության այս շարժումը շարունակվելու է ու նույնիսկ ավելի մեծ ուժ է հավաքելու, քանի որ մենք գնում ենք հանրության համար այդքան անհրաժեշտ համապետական ընտրություններին։ Հայաստանի քաղաքացիներն ու երիտասարդությունը խաղաղ բողոքի իրականացման նշաձողը բարձրացրին ամբողջ աշխարհի չափացույցով։

Ձեր համերաշխությունն ու միահամուռ նպատակը նոր ուղի են հարթում երկրում իրական ժողովրդավարական փոփոխությունների համար։ Մենք հորդորում ենք, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ, քանի որ միայն այդ ճանապարհով կարելի է ձևավորել արդյունավետ գործող կառավարություն, որն իրապես կներկայացնի ժողովրդին։

Մենք խնդրում ենք չընկրկել զայրույթի ու հիասթափության առջև և պահպանել Ձեր դրական եռանդը։ Հաղթողները չեն կորցնում սառը դատողությունը։

Արդարությունը հաղթանակելու է։

Մենք Ձեզ հետ ենք:

«Արդարությունը Հայաստանում» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031