Հայաստանի մայրաքաղաքում տրամադրությունը դրամատիկ շրջադարձ է ստանում, հաղորդում է Euronews-ը։
Ամբողջ օրը փողոցներում տիրող տոնական տրամադրությունը հանկարծ փոխվեց, երբ պարզվեց, որ Հանրապետական կուսակցությունը չի պաշտպանել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ամբողջ օրը տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասել են խորհրդարանում քվեարկության ավարտին։
BBC-ն հաղորդում է, որ երբ հրապարակում երկու մեծ էկրանների վրա երևացին քվեարկության արդյունքները, հավաքված ցուցարարները սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»։ Այնուհետև կնոջ ուղեկցությամբ և «Նիկոլ, Նիկոլ» բացականչությունների տակ հարթակ բարձրացավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ BBC-ն հիշեցնում է, որ Փաշինյանը մայիսի մեկին հայտարարել է մեծ գործադուլ և նշել, որ «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը շարունակվում է։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ