Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:
Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն:
«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:
Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝
– պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ,
– Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,
-ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչեւ վերջ:
«Ժառանգություն» կուսակցություն