Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի քվեարկությունն ունենալու է նույն ազդեցությունը». Փաշինյան

Մայիս 01,2018 21:55

«Աներեւակայելի էր… պատկերացրեք՝ 12 ժամ շարունակ ՀՀ ավելի քան 250 000 քաղաքացիներ կարող են կանգնել այս հրապարակում: Իրենք (նկատի ունի՝ ՀՀԿ-ին) պետք է հասկանան, թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է, մեր հաղթանակն արձանագրված է, սա ուրիշ Հայաստան է»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում:

«Այդ ՀՀ-ում մնացել է ընդամենը հիսուն աթոռ՝ Բաղրամյան 19 հասցեում դրված: Մնացած Հայաստանը գտնվում է ՀՀ քաղաքացիների իշխանության եւ վերահսկողության ներքո: Այսօր ՀՀԿ-ի պահվածքն ուներ բացառապես սադրիչ բնույթ: Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը եւ նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, սադրիչ բաներ անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական մեռելը, որը կոչվում է ՀՀԿ, արժանի չէ մեր ուշադրությանը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շարունակեց. «Եթե խոսք է գնում բանակցությունների մասին, դրանք կարող են վերաբերել միայն ՀՀԿ-ի քաղաքական հուղարկավորությանը եւ հոգեհացին…այսօր ՀՀԿ-ի քվեարկությունն ունենալու է նույն ազդեցությունը, ինչ ունեցավ մեր առեւանգումն Արցախի փողոցից: Մենք հետքայլ անելու կես միլիմետր անգամ չունենք: Պետք է միայն առաջ գնանք: ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որը կկարողանա դիմակայել ձեզ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031