Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը` Աղվան Վարդանյանին

Մայիս 01,2018 21:50

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «շատ խիստ» գնահատական է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն ինքնաոչնչացմամբ եւ ինքնափչացմամբ է զբաղված:

Նա կարծում է, որ կողմերը պետք է բանակցությունների համար տեղ թողնեն: Հարցին`բախման վտանգ կա՞, նա ասաց` հուսով է, որ բանը դրան չի հասնի եւ ամեն ինչ իրենք անում են, որ հանգուցալուծումը խաղաղ լինի:

ՀՀԿ-ականների մտավախությունների առնչությամբ՝ Ադրբեջանի ակտիվության եւ արտաքին ուժերի միջամտությունների մասով, Արմեն Ռուստամյանն ասում է`այդ խնդիրը կա, հետեւաբար հանգուցալուծումը երկար չի կարող տեւել:

Ըստ նրա, գերտերությունները չեն կարող հաշվի չնստել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ եւ միջամտելու փորձեր կանեն: «Մենք ինքներս գիտենք, որ այդ շարժումները եղել են, կան տեսագրություններ»,- ասաց նա:

Խոսքը ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի մասին է սահմանում:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը`Նիկոլ Փաշինյանին «դեմ» քվեարկելու մասին, ՀՅԴ խմբակցության համար անակնկալ է եղել: Աղվան Վարդանյանը կուսակցությունից կհեռացվի՞`ՀՅԴ ԳՄ-ն կորոշի: Հիշեցնենք, ՀՅԴ ԳՆ-ն արդեն հայտարարել է`մանդատը վայր դնելու պահանջի մասին: «Մենք հարգում ենք պատգամավորի քվեարկելու իրավունքը, բայց սա Դաշնակցությունն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031