Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Հերիք է հայավարի լոպազանանք»

Մայիս 01,2018 20:30

Մարգարիտ Եսայանը պայթյունավտանգ որակեց իրավիճակը: Ասաց, որ խոսքն ուղղում է հրապարակում հավաքվածներին:

«Բոլոր գիշերներն արթուն են եղել ինձ համար, ոնց ուզում եք գնահատեք, ֆեյսբուքներում գրեք, ծաղրեք…«Մենք բոլորս նույն նավի մեջ ենք, կապ չունի, թե հրապարակում ենք, թե՞ այս դահլիճում, նավավարը մեր ժողովուրդն է, միայն նա կարող է մեզ ափ հանել»,-ասաց նա:

«Հերիք է հայավարի լոպազանանք, եւ ամեն մեկիս թվա, թե խելոք ենք որպես իշխանություն կամ ընդդիմություն»,-ասաց Մարգարիտ Եսայանը, որը Ազգային Ժողով էր եկել Աստվածաշնչով:

Նա ասաց, որ տեսել է ժողովրդի տոնախմբությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նաեւ հավելեց, որ ժողովուրդը չի պայքարել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա:

«Ես Նիկոլ Փաշինյանի հարգում եմ, նա կարողացավ անել այն, ինչ չհաջողվեց Վազգեն Մանուկյանին ու մյուսներին»,-հավելեց նա ու առաջարկեց միասին փորձել գտնել լուծումները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Իրոք նույն նավի վրա ենք՝ բայց մոտեցող ալիքը,որ կարող է կործանել մեր նավը ինչպես է լինում որ դուք չեք տեսնում: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ:Ես ելնում եմ իրականությունից,եթե ամեն ինչ լավ էր ինչու ժողովուրդը այդքան ուրախացավ Ս.Ս.-հրաժարականից,որին անձամբ Դուք աստվածացրել էիք,սա չի խոսում այն մասին որ Դուք/ՀՀԿ-ն/ իրավիճակը ճիշտ չեք գնահատում: Ձեզանից ոմանք խուսում են անվտանգությունից, Արցախից, ինչու չի աշխատում Արցախի օդանավակայանը, Գուցե Սարգսյանը ինչպես խոստացել էր թռչել է տեղյակ չենք.Սուտը դարձրել էք պետական քաղաքականություն ,Սթափվեք և կարդացեք Ձեր նախընտրական խոստումները. ամեն տողում ժողովրդի համար …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031