Մթնոլորտն ԱԺ-ում խիստ լարված է: Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի Միհրանը» տեղից ինչ-որ ռեպլիկ արեց, որն ակնհայտորեն դուր չեկավ Սասուն Միքայելյանին, եւ նա ամբիոնից ասաց, որ դրսում կխոսեն:
Այնուհետեւ ելույթից հետո, երբ Սասուն Միքայելյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրա հետեւից վազեց Միհրան Պողոսյանը:
Հասկանալով, որ կրքերը լարված են եւ վատ հետեւանքներ կարող են լինել՝ ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը, ավելի վերեւի շարքերից վազքով նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շտապեցին բռնել Միհրան Պողոսյանին ու վերադարձնել իր տեղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ