Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Ես հիմա եմ հասկանում, թե Կոմիտասն ինչի գժվեց»

Մայիս 01,2018 20:22

«Ուզում եմ վերլուծություն անեմ, եւ զուգահեռներ կազմեք, որ ժողովուրդը պատկերացում ունենա ձեր գործունեության մասին, սրտաճմլիկ բաներ չեմ ուզում ասել»,- այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ականներին:

Նա մի քանի բան հիշեց. «Հիշում եմ, թե ինչպես էին 2008 թվականին ոստիկանության աշխատակիցները մտնում դպրոցներ»: Ասաց նաեւ, որ նույնն էլ, նրա խոսքով այս տարի է կատարվել. «Ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել չորս երեխայի, դա ձեր իշխանությունն է… Եվ եթե 2008 թվականին ուսուցիչները բնամթերքով էին կաշառք վերցնում, հիմա՝ քեշ փողով»:

Նա Կորյուն Նահապետյանին դիմեց. «Լինելով Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ինչ իրավունք ունենք այսպես հրապարակային հայտարարել, որ տեղաշարժ կա զորքերի: Ես հայտարարում եմ, որ ոչ մի տեղաշարժ չի եղել: Երեւի ադրբեջանցիք ավելի խոհեմ են, քան դուք: Ամեն անգամ, որ իմիտացիոն հայտարարություններ եք անում, երբ ժողովուրդն ըմբոստանում է, էլ չի անցնի նման բան»:

Սասուն Միքայելյանը հուզված շարունակեց. «Մարդիկ զզվում են ձեզանից, 2008-ին ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, բոլորին տարաք, լցրիք բանտեր: Հիմա եկել ո՞ւմ գլխին եք լոլո կարդում, դո՞ւք պիտի դզեք էս երկիրը: Ժողովուրդը պայքարում է իշխանության դեմ, ոչ թե երկրի, դրա համար է ժողովուրդը դուրս եկել փողոց»:

«Ես պինդ մարդ եմ, բայց երբ մարտի 1-ը հիշում եմ, հիմա էլ եմ հուզվում: Թումանյանի արձանի կողմից հրոսակախումբ մտավ, ես չեմ մոռանում էդ ծեծը…Ես նոր եմ հասկացել, թե Կոմիտասը ոնց գժվեց, դրա համար իմ թոռնիկը Կոմիտասի անունն է կրում…Դուք հիմա եկել ի՞նչ արդարությունից եք խոսում, այդ դուք եք այսօր ժողովրդին բերել հրապարակ, մարդիկ ուզում են այս երկում ազատ ապրեն, ուստի խնդրում եմ կրակի հետ խաղ մի արեք»,-հայտարարեց նա:

Ապա` հավելեց. «Այո համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող մի քանի բանդայի վարչապետ լինի, նա ուզում է Հայաստանի վարչապետ լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031