Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Դուք ուզում եք, հայհոյանքի միջոցով փոխե՛մ սկզբունքներս»

Մայիս 01,2018 20:00

Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Թերևս շատերը կվկայեն, որ իմ և պարոն Փաշինյանի 7-ամյա գործընկերության հարաբերությունները եղել են կառուցողական մթնոլորտում, չի եղել պոպուլիզմ, եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն: Ես էլի շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով»

Նա բոլորին հանդուրժողականության կոչ արեց. «Ուզում եմ հասկանալ՝ սիրո համերաշխության մթնոլորտը չի՞ ենթադրում այլ կարծիք ունեցողների նկատմամբ հանդուրժողականություն»:

«Դուք իրոք կարծո՞ւմ եք, որ ես իմ համոզմունքն ու սկզբունքը պիտի փոխեմ, որովհետև ինձ զանգում կամ սպառնում են․ դուք դրանից հետո ինձ կհարգե՞ք»,- հարցրեց Հովհաննիսյանը:

Արարատ Միրզոյանն ի պատասխան ռեպլիկ արեց, թե սթափության կոչ է անում:

Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես հարց եմ ուզում տալ․ դուք համարում եք, որ իրավունքների խախտում իրականում չի՞ եղել, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն էր, թաղման թափորը չէր կարողանում դիակը տանել եկեղեցի, որովհետև փողոցը փակ էր։ Անկեղծ հարց եմ տալիս․ էմոցիայի վրա չեմ խաղում։ Էս ու՞ր ենք մենք հասել»:

Արփինե Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին քաղբանտարկյալների մասին տված հարցով ընդամենը Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն էր ուզում պարզել, այլ ենթատեքստ դրա տակ չկար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031