Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած այն մեղադրանքներին, որ նա կապեր ունի Սաակաշվիլիի հետ։
«Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ինձ հետ կապեր ունենալու մեջ։ Ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին կցանկանայի պատասխանել. Դուք խնդիրներ ունեք ոչ թե միջազգային դավադրության, այլ սեփական ժողովրդի հետ, որոնք զզվել են ձեր գողություններից և ցինիզմից։ Հայաստանը կլինի կոռուպցիայից ազատ և հաջողակ երկիր»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ