Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեղ ոնց-որ ռուսներին տղա՞ եք կանչում, չեմ հասկանում». Արարատ Զուրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

Մայիս 01,2018 18:55

«Պարոնայք հանրապետականներ, տա Աստված, որ ձեր միասնականությունը պահեք, խորը կասկածում եմ, ասեմ ՝ ինչու Կարինե ջան, էդ էլ եմ տեսել, էդ միասնականություն պահելը, տեսել եմ՝ ոնց են մարդիկ թիմից առանձին բանակցել ու փախել: Հայաստանում ապրել ենք, չէ՞, ու տեսել ենք, այստեղ մարդիկ կան, որ բուռն ՀՀԿ-ական են, բայց հլը ՀՀՇ-ի տոմսը հետեւում պահում են»,- Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկման շուրջ իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Արարատ Զուրաբյանը նաեւ ասաց. «Ինձ շատ մտահոգեց հետեւյալը, այստեղ ոնց-որ ռուսներին տղա՞ եք կանչում, ես չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել՝ Նիկոլը հակառուսական է, ռուսներ դրա վրա ուշադրություն դարձրե՞ք: Դրանով նպաստում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները լա՞ վ լինեն, է՞դ է ձեր հայրենասիրությունը, թե՞ մտահոգ եք ու մտածում եք՝ էդ ձեւով են հայրենասիրություն խաղացնում: Տենց չեն խաղացնում տղերք: Ուզում եք տղա կանչե՞ք ու ասում եք՝ պայքարեք սրանց դեմ, մենք չենք կարո՞ւմ:

Ձեր ղեկավարն ընդունեց, որ` «սխալվել է, Նիկոլը ճիշտ է…»: Խոսում եք սպառնալիքների մասին, ստեղ ոչ մեկ ոչ մեկի չի սպառնում, ոչ մեկ չի էլ պատրաստվում, սպառնացել եք միշտ դուք: Ես իմ մաշկի վրա տեսել եմ,զգացել եմ, բայց չեմ թշնամացել ձեր դեմ: Մի բան հասկացեք՝ դուք հասցրել եք մի վիճակի, որտեղ հասունացել է մի բան, որի առաջ չեք կարողանալու կանգնել: Լավ չէ, որ մեր երկիրը եկել է այս վիճակին:

Տարեցներին հիշեցնեմ 88-թվականը. հիշո՞ւմ եք, ՀՀԿ-ն ժողովրդի դեմ չէր կանգնած, Խորհրդային միությունն էր, բայց չդիմացավ: Հիմա ուզում եք դուք կանգնե՞ք, այս դիմադրությունն ինչի՞ն է բերելու: Եկեք միասնաբար որոշում կայացրեք, տվեք ժամանակավոր վարչապետի պաշտոնը Նիկոլին, պահանջեք ձեր երաշխավորումները ընտրությունները վերահսկելու առումով, ով կընտրվի, թող ղեկավարի, մնացածս էլ ընդդիմություն լինենք »:

Նա ասաց, որ իր համար հատկապես տհաճ էին պատգամավորներ Արման Սաղաթելյանի ու Կարեն Բեքարյանի ելույթները. «Ինձ շատ տհաճ էր լսել մի բան Սաղաթելյանից ու Բեքարյանից, նրանց համարել եմ տղաներ, որ այստեղ մի քիչ ուրիշ կերպ պետք է խոսեին… Ինքներդ շատ լավ գիտեք՝ եթե Ծառուկյանն այս շարժման կողքին չկանգներ, հավանաբար Սերժ Սարգսյանը հրաժարական չտար… Եկեք մի անգամ խոհեմ լինենք ու գտնենք լուծում»:

Արարատ Զուրաբյանը ՀՀԿ-ականներին հարցրեց՝ ինչից են մտահոգ, եթե Նիկոլ Փաշինյանը չկարողանա ղեկավարել, շատ արագ իշխանությունն իրենց կհանձնի:

Վերջում էլ հորդորեց անընդհատ չվախեցնել սահմանի լարվածությամբ. «Սահմանին էդ ե՞րբ լարված չէ, անընդհատ խոսում եք սահմանը լարված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031