Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ` կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին գրում է ԱՊԱ-ն։
Մասնավորապես, պատգամավորը կարծիք է հայտնել, որ «սադրիչները կարող են խախտել հրադադարի ռեժիմը»։
«Մենք պետք է ժամանակին որոշում կայացնենք։ Սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Մենք պետք է ուշադիր հետևենք իրավիճակին»,- ասել է նա։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ