Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ ջան, դու, որ հընցել ես իշխանության յանից, բա ե՞ս ինչ անեմ, Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեն». Սեյրան Սարոյան

Մայիս 01,2018 18:12

Այսօր ԱԺ-ում այն բացառիկ օրերից էր, որ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանը:

«Կայնեք, կռիվ չկա, պիտի բարիշենք: Էս պետությունը հենց ընենց չի ստեղծվել, ոչ մեկը մեզ նվեր չի տվել»,- ասաց նա: Սարոյանի խոսքով՝ «Ամեն մի քարը, ամեն մի թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկեր ենք կորցրել, էսօր մի հատ ընենց մթնոլորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, ոնց որ աշխարհի վերջն ա: Բացի էն, որ մեղավորներ ենք ման գալիս, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Գիտեմ, ժողովուրդը էսօր շատ մեծ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, այո՛, մարդիկ կայնան ոտի, փորձեցին իրանց քայլը անեն, քայլը կատարվավ, ասելով, որ մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով նրա արած գործը, վատը, լավը: Չկա մեկը,որ աշխատի ու սխալներ չունենա, մենք ինչո՞վ կարողացանք օգնել, եթե գիտեինք ճիշտ էթալու ուղիները, պարտավոր էինք բարձրաձայնել ու ասել, եթե գիտեինք:

Էսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, եթե փորձում էիք ամեն ինչը կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, ձեզ ըլնի, աթոռն էլ, սաղ էլ ձեզ ըլնի: Փաստորեն, բանից դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա էթում արդեն, տենց չի՛ կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրոք, Նիկոլի նման ընդդիմադիր չկա: Էսօր որ Նիկոլը գնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մինակ ես, ո՞նց կեղնի: Աշոտյանինց ի՞նչ ընդդիմադիր, այ տնաշեն: Իրոք, հավատացեք, պաշտոնով չի, որ ամեն ինչ կարելի ա անել»:

Նա ասաց, որ «Էսօր Նիկոլը ժողովրդին պետք ա, ժողովրդի համար կռիվ էր տալիս, եկավ իշխանության, այ Նիկոլ ջան, դու, որ հընցել ես իշխանության յանից, բա ե՞ս ինչ անեմ, իրար հետ յոլա էինք տանում ժողովրդի պահանջն ու ուզածը»:

Դիմելով ժողովրդին՝ նա ասաց. «Ժողովրդի պահանջն ու ուզածն է, որ սիրելի՛ ժողովուրդ, էսօր ոչ թե պիտի կրակի տակ բենզին լցնենք, սկսենք իրար նեղացնել, հին ու թազա բաներ հիշացնել, այլ արեք մտածեք սրա տակից ոնց ենք դուրս գալու: Սենց չի լինի, ՀՀԿ-ն հլը տես ինչ լիդերներ ենք ունեցել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, էսքան հազարավոր ժողովուրդ ու էսօր ասում եք՝ գիտես ինչ, ՀՀԿ, դու շատ վատն ես, հելեք ռադ եղեք, գնացեք ձեր տները, ո՞նց կլինի տենց, բա պատմություն չունի՞, ամենալավը մե՞նք ենք, տենց ո՞նց կլնի»:

Նա հիշեցրեց՝ ՀՀԿ-ին ժողովուրդը 800 հազար ձեն ա տվել, ենթադրենք ինձ 20 հազար մարդ ձեն ա տվել, 3000-ը ընձի սիրել ա, իշխանությանը չի սիրել, հիմա հրապարակում ա, բայց էլի մեր ժողովուրդ ա, բա 17 հազարն էլ տունն ա չէ՞, բա դրա մասին չե՞նք մտածում: Ինչի՞ համար ենք ուլտիմատումներով խոսում: Ընձի դրեք վարչապետ՝ ընչի՞: Արեցիր քո գործը, քայլդ արեցիր, մարդն էլ ասեց՝ ախպեր, շատ զոռեցիք, առեք ձեր աթոռն էլ, դուք էլ՝ ԲՀԿ, ՀՅԴ, լավ եք ղեկավարում, եկեք, վերցեք արեք, բայց ինչի՞ իմիննը դու: ես Նիկոլի տեղը լինեի, կասեի՝ Սասուն ջան, Արամ ջան, արեք: Մեկ ա, Նիկոլին վարչապետ էլ դնեք, էլի ընդդիմություն ա լինելու, էլի հելնելու ա կռիվ անի: Արեք խելացի ձեւով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, Աստված չանի, որ խաղաղ ցույցերը դառնա ինչ-որ կրակի բուն»:

Սարոյանը նշեց, որ ում քթից էլ արյուն եկավ՝ մեղավորությունը մեր սաղի վրա ա, բայց մի ամբողջ կուսակցությանը ո՞նց կարանք փչացնենք, կարա՞ք ասեք. «Վռազ ասում են՝ վլաստը փոխվավ, առնետավազք ա, չգիտեմ ինչ ա, ախր չի կարելի չէ, կուսակցություն ենք դրել փչացնում: Սիրելի կուսակցություն, որը արդեն հլը տես քանի տարվա կյանք ունի, ուժեղ կուսակցություն ա դառել, ուզում ենք փչացնենք, սարքենք առնետավա՞զք, ինչի՞ համար: Էս րոպեին իրար կերանք, մի հատ ՀՀԿ մի բան ասեց, ԲՀԿ-ն ռեակցիան տվեց, աթոռակռիվ ա, դավայ ցրեք ԱԺ-ն, տեսեք ով ինչքան ձեն ա հավաքելու: Ինչ անենք, իշխանություն տանք ձեզի, ՀՀԿ-ի տեղը արեք դո՞ւք խաղաք: Ի՞նչն ա պատճառը, որ էդքան շատեք ուզում իշխանություն: Ծեմ բոլեե, էսօր ժողովուրդը չոտկի կանգնած ա, արդեն հասկացել է՝ փողը չի խաղալու, իշխանությունը չի խաղալու: Ժողովուրդը որ հելավ կանգնավ ոտի՝ ինչ ուզում ես արա: Կարո՞ւմ են աշակերտներին ասեն՝ մի գնա ցույցի»:

Նա ասաց, որ եթե առճակատման գնան, խայտառակություն կլինի, դեռ իբր պառլամենտական երկիր են սարքում. «Էս ի՞նչ պառլամենտ, որ թողենք՝ իրար քֆուր էլ կտաք արդեն, մի հատ բարի ելույթ չտեսա ես»:

Նա կոչ արեց հանդուրժողական լինել, իրար հետ նստել, մտածել. «Իշխանությունները արդեն հասկացան, որ ժողովրդի դեմ խաղալ չի կարող: Ինչ պիտի ապացուցեր՝ Նիկոլը ապացուցեց: Հիմա պետք է գտնենք ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք: Սաղդ էլ կամպյուտեր ունեք, մի հատ մտեք տեսեք ինչ են անում թուրքերը հիմա Ղարաբաղում: Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031