Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր գրել Նիկոլ Փաշինյանը ազատագրված տարածքների մասին

Մայիս 01,2018 17:51

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այն հոդվածի լուսապատճեն, որը վերջին շրջանում քննարկումների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրել էր իր նախկին հոդվածներից մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»: Փաշինյանը արձագանքել էր, որ արդեն 5 տարի է, սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ: Եթե իմ գործունեությունը կարող է մեկը ներկայացնել՝ որպես ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին լուրջ հիասթափություն է սպասվում: Կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիաների տարածումը»:

Ավելի ուշ իր ելույթում հերքելով պնդումը, թե նման հոդված գոյություն չունի՝  Արման Սաղաթելյանը հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի այդ հոդվածը՝ հավելելով. «Պարոն Փաշինյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի 2001 թվականին լույս տեսած ահա այս համարը երեկվանից դրված է իմ աշխատանքային սեղանին, ուղղակի ես չուզեցի Ձեզ ընդհատել: Ես ունեի խոսք ու կարող էի ինձ հետ բերել իրեղեն ապացույցը, որպեսզի ցուցադրեի այն ու նայեի ձեր աչքերին»: Նա նշեց նաև, որ հոդվածը հեռացված է «Հայկական ժամանակ» թերթի կայքից։ «Դուք կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը, շտկել Ձեր վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ՝ ելնելով, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններից, բայց ակնհայտ է, որ այս ամբիոնից սուտը քաղաքական գործչին հարիր չէ»:

«Ահա տեսեք, թե ինչ է գրված իմ հոդվածում իրականում։ Գրված է, որ իրենց իշխանությունը հող պահող չէ, իշխանությունը հող հանձնող է ու թալանչի։ Վերնագիրն ինքն իր մասին խոսում է՝ Հողը սիրելով են պահում, իմացեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031