Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանը Իշխան Զաքարյանից տեղեկություն չունի

Մայիս 01,2018 17:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը եւ Մելիք Մանուկյանը:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մելիք Մանուկյանը վիրահատված է եւ գտնվում է երկրից դուրս, մինչդեռ Իշխան Զաքարյանի բացակայության պատճառներից տեղյակ չէր:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, որը զբաղվել է կազմակերպչական հարցերով, Aravot.am-ին ասաց, որ չի կարողացել կապվել Իշխան Զաքարյանի հետ. «Նրա օգնականը, ում հետ նաեւ խոսել եմ, նույնպես տեղեկություն չուներ»:

Հիշեցնենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը սատարելու մասին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ազգային ժողովում մի քանի դեպքեր կան երբ պատգամավորը նիստին չի մասնակցում բայց տեղեկացնում է ազգային ժողովի նախագահին իր ընտրության մասին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031