Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին. Չե՞ք պատրաստվում լիազորությունները վայր դնել ու գնալ 2 տարի ծառայել բանակում

Մայիս 01,2018 15:26

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցն է քննարկվում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը Փաշինյանին հարցրեց. «Սոցցանցերում հարցեր են բարձրացվում զորակոչի հետ կապված: Օրինակ, երբ մի ընտանիքից երկու զավակ ծառայել է, երրորդը չծառայի, նման օրենսդրական փոփոխություն կանե՞ք: Երկրորդը՝ ինչպե՞ս եք վերաբերում ձեր կողմնակիցների այն կոչերին, որ այն պաշտոնյաները, որոնք չեն ծառայել բանակում՝ անկախ հանգամանքներից, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները եւ գնան 2 տարի ծառայեն: Դուք այդպես կվարվե՞ք»:

Փաշինյանը պատասխանեց. «Իմ որդու 18 տարին լրացել է մարտին, նա ամառային զորակոչի ընթացքում սահմանված կարգով մեկնելու է ժամկետային զինծառայության: Դուք ասում եք՝ անկախ հանգամանքներից, չի կարելի որեւէ իրավիճակ գնահատել՝ անկախ հանգամանքներից, որովհետեւ եթե այդպես անենք, կունենանք անկախ գնահատականներ, որտեղ հաշվի չեն առնում պատճառահետեւանքները: Ինչ վերաբերում է իմ ծառայությունը, ես իմ լրագրողական եւ քաղաքական գործունեության ընթացքում ծառայել եւ ծառայում եմ ՀՀ-ին եւ 2016-ին, երբ անհրաժեշտություն էր առաջացել, ես մեր կուսակցությունով կամավորական ջոկատ ենք կազմել եւ կամավորների ջոկատներին հետ կանչելու վերջին օրը ԼՂՀ-ում մարտական հերթապահություն եմ իրականացրել: Ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ պատգամավոր ու այդ կարգավիճակն ինձ չի խանգարել խրամատ փորել եւ կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031