Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը, «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորներ`Իշխան Զաքարյանը եւ Մելիք Մանուկյանը (Շիշ Մելո) բացակայում են նիստից:
Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Մելիք Մանուկյանը վիրահատված է եւ իրեն է խնդրել ԱԺ քարտուղարություն`իր անունից դիմում ներկայացնել եւ քվեարկության ծրար թողել: Սակայն ԱԺ քարտուղարությունը հրաժարվել է ընդունել`պատճառաբանելով, որ այդ կարգը վերաբերվում է միայն գործուղումներին:
Իշխան Զաքարյանի բացակայության մասով Նաիրա Զոհրաբյանը տեղեկություն չուներ: Հորդորեց հարցնել խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, նա է զբաղվել կազմակերպչական հարցերով:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ