Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում ընթացող արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է վարչապետ ընտրվի, երեք պատգամավոր չեն մասնակցում: Երկուսը «Ծառուկյան» խմբակցությունից`Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը եւ Գրիգոր Ավալյանը ՀՀԿ-ից: Նա ընտրվել է Տավուշի մարզից, ռեյտինգային ընտրակարգով: Ընտրություններում նրան սատարել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Ընկերության ղեկավարներ Կարեն եւ Միքայել Վարդանյաններն այժմ սատարում են Նիկոլ Փաշինյանին:
Գրիգոր Ավալյանը խորհրդարանում է, բայց չի գրանցվել նիստին: Խոսակցություններ կան, որ նա վար է դրել մանդատը:
Ի դեպ, ԱԺ քարտուղարությունից ճշտեցինք, որ նիստի չմասնակցող պատգամավորներից ոչ մեկն այս պահի դրությամբ քվեարկության մասին ծրար չի թողել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ