Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը Փաշինյանին մեղադրեց բարոյական տաբուները ոտնահարելու եւ մեր երկրի միջազգային վարկը վնասելու մեջ

Մայիս 01,2018 14:44

«Այն, որ ազատ, ժողովրդավարական ընտրություններ պիտի լինեն, դրանում պետք է համոզված լինեն բոլոր ուժերը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ասաց Արարատ Զուրաբյանը:

Փաշինյանն արձագանքեց, որ պետք է հնարավորինս հավասար մեկնարկային հնարավորություններ ստեղծեն բոլորի համար: Ցավոք, այստեղ հնարավոր չէ բոլորին նույն հավասար պայմաններում դնել՝ սկսած նրանց քաղաքական ակտիվությունից, բայց որ այդ հարցի շուրջ՝ ժամկետների, մեթոդների, գործիքների շուրջ պետք է լինի հնարավորինս լայն կոնսենսուս՝ ակնհայտ է, որովհետեւ հակառակ դեպքում կկորցնենք նպատակը:

ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանը հարցրեց՝ ձեր ելույթում գյուղատնտեսական վարկերին ու տոկոսադրույքներին անդրադարձ եղավ, դա ի՞նչ ժամկետներում եք նախատեսում անել: Փաշինյանը պատասխանեց, որ խնդիրը հրատապ է, պաշտոնական պատասխանները իրականում չեն արձանագրում վիճակը, պատճառները, երբ ժամկետանց վարկերի մասին են խոսում: Մի վարկով շատ դեպքերում փակում են մյուսը. «Պետությունը եւ վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն, պետությունը պետք է ի վիճակի լինի փոխհատուցել ինչ-որ առումով նաեւ վարկային կազմակերպությունների խելամիտ վնասը: Դրա համար պետք է պետբյուջեի եկամուտների կտրուկ մեծացում, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք, որովհետեւ կան կոնկրետ գաղափարներ, որոնք հնարավորություն կտան բյուջետային եկամուտները էականորեն ավելացնել: Առեւտրային համակարգի փոփոխության մասին է, նաեւ պետությունը պետք է որոշակի պատասխանատվություն վերցնի իր վրա վարկային կազմակերպությունների, բանկերի խելամիտ վնասը փոխհատուցելու, որ հնարավորություն ունենանք գյուղացուն այդ բեռի տակից հանել: Մենք տեսնում ենք, որ այդ պատճառով ունենում ենք չմշակվող հողերի ընդլայնում, իսկ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»:

Արամ Հարությունյանն ասաց, որ ֆիզիկական անձանց մասով շուրջ 120 մլրդ եւ ավելի ցուցանիշի մասին է խոսքը, ուստի հարցրեց՝ Փաշինյանը մտածում է մարել վարկային տոկոսադրույքնե՞րը, թե՞ մայր գումարը. «Պետությունը նույնպես անդրադառնում է այս խնդիրներին այն տեսանկյունից, որ այս տարի շուրջ 15 մլրդ սուբսիդավորում կա: Հասկանանք ինչ եք անելու, խոսքը վերաբերում է մա՞յր գումարին»:

Փաշինյանը պատասխանեց, որ իրականում ծավալները ավելի մեծ են: Խոսքը վերաբերում է տույժ-տուգանքներին, բայց ունենք պրոբլեմ. «Մարդուն ասում են՝ չե՞ք կարողանում վճարել, արի քեզ նոր վարկ տանք, այդ նոր վարկը ներառում է եւ հին վարկը՝ իր տույժ ու տուգանքով՝ ֆորմալ առումով»:

ՀՀԿ պատգմավոր Կարեն Ավագյանն էլ հարցրեց՝ ապրիլի 21-25-ը արտերկրում ձեր որոշ կողմնակիցներ դեսպանատների առջեւ ցույցեր են իրականացրել, որոշ դեպքերում ներխուժումով, որը արժանացել է ոստիկանների խոչընդոտմանը: Նա հարցրեց՝ ակնհայտ է, որ այս ամենը մեծապես հարվածել է մեր բոլորիս պետության հեղինակությանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետությունն են ներկայացնում, ոչ թե իշխանություններին: Նա նաեւ հարցրեց՝ դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը Ծիծեռնակաբերդը ձեր քաղաքական նպատակների համար օգտագործել՝ ըստ մամուլի հրապարակումների:

Փաշինյանը պատասխանեց, որ ըստ նախատեսված պլանի, ապրիլի 24-ին պետք է ինքը լիներ կալանավայրում, ապրիլի 23-ին են իրեն ազատ արձակել, իսկ 24-ին իրականացրել է ոչ քաղաքական բնույթի ավանդական երթ. «Եթե մյուս սցենարով գնայինք, ես պետք է լինեի կալանավայրում, իսկ այլ սցենարով որ գնացել է, ձեր ասածը տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է դիվանագիտական ներկայացուցիչներին այլ երկրներում, ՀՀ քաղաքացիներն իրականացրել են բողոքի գործողություններ ՀՀ տարածքում, ՀՀ տարածքից դուրս եւ դիվանագիտական ներկայացուցիչները համարվում են ՀՀ տարածք: Ինչ վերաբերում է, որ հարվածել եմ հեղինակությանը, ես կհարձակվեի ձեր տեսակետը չկիսել, եթե մոնիտորինգ անենք միջազգային մամուլն ու արձագանքները, ՀՀ հեղինակությունը վերջին 15 օրերին աճել է, հայ ժողովրդի հեղինակությունը աճել է եւ շարունակում է աճել: Ես հույս ունեմ, որ դուք ու ձեր խմբակցությունը չեք խոչընդոտի ՀՀ-ի միջազգային դիրքին ու հեղինակությանը»:

Կարեն Ավագյանը պնդեց, որ հեղինակության վրա մեծ ազդեցություն է ունեցել՝ բացասական իմաստով, որոշ քաղաքներում այդ թույլտվությունները ստացել են մեր հայրենակիցները թուրքական հասցեներով, հետո ավելի մեծ թափով իրականացրել են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ «Քաղաքական պայքարը ենթադրում է արժեհամակարգ եւ որոշակի տաբուներ, հիշատակի օրը եւ Ծիծեռնակաբերդը քաղաքական նպատակների համար օգտագործելը բարոյական տաբու պետք է լինի ողջ հայության համար»:

Փաշինյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հարգում է նրա կարծիք ունենալու տեսակետը եւ չի ասի հակառակը, իրականում ապրիլի 24-ին քաղաքական միջոցառում չեն իրականացրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031