Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին

Մայիս 01,2018 14:11

Սիրելի՛ հայրենակիցներ, բազում աներևակայելի մարտահրավերներ հաղթահարած հայ ժողովուրդ,

սոցիալական բևեռացումն ու անարդարությունները, իշխանության նկատմամբ տարիներով կուտակված ատելությունը, ապագայի անորոշությունը, մարդկանց արդարացի դժգոհությունը որոշ պաշտոնատար անձանց ու մեծահարուստների արհամարհական, անբռնազբոս պահվածքից, մարդկանց արժանապատվությունը վիրավորող նրանց կեցվածքից, և այդ ամենը հաղթահարելու անզորության զգացումը, ի վերջո, հանգեցրին համաժողովրդական ընդվզումների:

Վեհ գաղափարների իրականացման, երկրում տեղ գտած արատավոր երևույթները վերացնելու և երկրում օրենքի գերակայություն հաստատելու բուռն ձգտումը, ժամ առաջ դրանց իրականացումն ապահովելու անհամբերությունը, քաղաքական և հասարակական գործիչներին, իշխանության ներկայացուցիչներին, ընդվզման գործողությունների բոլոր մասնակիցներին` հատկապես ծայրահեղ լարված հոգեվիճակներում գտնվող երիտասարդներին, կարող են մղել անդառնալի հետևանքներով անթույլատրելի քայլերի:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հորդորում է բոլորին (հատկապես երիտասարդներին) ազատության վեհ զգացումը չվերածել անարխիկ դրսևորումների և համբերատար հետևողականությամբ նպատակին հասցնել ձեռնարկված ազնիվ մղումները։

Միևնույն ժամանակ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031