Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Տեր-Աբրահամյան. «Հարցերին պատասխանելու ժամանակը հենց հիմա է, այլ ոչ թե հետո»

Մայիս 01,2018 13:55

Էդ որ հիմա ասում եք, թե բա ինչի՞ է հարցերի պատասխանում, պիտի ասի, ես ժամանակավոր վարչապետ եմ, գալու եմ ընտրություններ կազմակերպել եւ վերջ: Հիմա հարցերի ժամանակը չի:

Ցավներդ տանեմ, իմ լավ ընկերներ, քաղաքականության մեջ ֆորմալ ճշմարտություններ չեն գործում: Այո՝ ըստ ձեւի դուք ճիշտ եք: Բայց ըստ բովանդակության, բոլորը հասկանում են, որ հիմա ընտրում են ոչ թե ժամանակավոր կառավարություն, այլ մոտակա շրջանի երկրի փաստացի ղեկավար: Ոչ թե ժամանակավոր, այլ “մշտական”: Եվ հարցերին պատասխանելու ժամանակը հենց հիմա է, այլ ոչ թե հետո, որովհետեւ հիմա է տեղի ունենում իշխանության փոխանցումը ռեալ քաղաքականության տրամաբանության մեջ, այլ ոչ թե հետո է տեղի ունենալու: Նիկոլը, վատ թե լավ, բայց քաղաքական մարդ է, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստ: Ոչ մեկիդ սրանով չեմ ուզում “նեղացնեմ”, ուղղակի պահը ճիշտ հասկացեք:

 

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, պատմաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031