Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանը վստահեցնում է, որ իր հայտարարությունից հետո, որ միանում է շարժմանը՝ քաղաքական իրավիճակ է փոխվել

Մայիս 01,2018 12:31

Այսօր լրագրողները Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ում հարցրեցին՝ Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի հետ այս օրերին հանդիպե՞լ եք: Նա պատասխանեց. «Ոչ, Կարեն Կարապետյանի հետ մոտ 1.5 տարի չեմ հանդիպել, նախագահի հետ նույնպես: Եթե մենք հանդիպում ունենայինք, դուք ասում էիք՝ հրաժարականից մի ժամ առաջ միացել ենք շարժմանը, ուրեմն հիմա ասեմ, որ բոլորդ, եթե դուք տեղեկություն չունեք, էսքան պատրաստված եք, ասեմ՝ համապատասխան ժողովրդական շարժմանը հենց առաջին օրվանից պարոն Ծառուկյանը հետեւել է՝ տեսնելով ոնց կլինի»:

Լրագրողները ճշտեցին, հետեւում էիք, որ եթե շատ մարդ հավաքվեր՝ կմիանայի՞ք՝ նա հակադարձեց՝ ասելով, որ «Ոնց որ քո ընտանիքն էր, այդպես էլ ամբողջ ժողովուրդը: Բայց Ծառուկյանը քաղաքական փորձ ունի եւ այդպես չէր: Կարող եք հարցնել իմ բնագավառում, ով ցանկացել է՝ ասել եմ՝ կարող է գնալ: Ամենակարեւորը՝ երբ տեսա, որ պատգամավորներին համապատասխան իրենց հանդեպ բերեցին որոշում, որ կալանավորեն, կալանավորման օրը Ծառուկյանը քաղաքական որոշում է հայտարարել, որ պետք է ազատ արձակեն, մենք պաշտպանում ենք պատգամավորներին, մենք շարժման կողքն ենք եւ թույլ չենք տա, որ կալանավորեն»: Ըստ նրա, իր հայտարարությունից հետո է, որ քաղաքական իրավիճակ է փոխվել:

Նա ասաց, որ «Իմ կուսակցական ընկերները, մարդիկ, աշխարհաքաղաքական շատ կենտրոններից, իմանալով Ծառուկյանի հզորությունը, հարգանքը, կարողությունը ժողովրդի կողմից ընդունելությունը, առաջարկություններ եղել է՝ բազմազան, բայց պարոն Ծառուկյանն ասել; է, որ սա իմ ժողովրդի հաղթանակն է եւ մենք պետք է այսօր ընդունենք ժողովրդի որոշումը, ժողովուրդը ոնց կորոշի: Ես հարգում եմ իմ ժողովրդի որոշումը»

Լրագրողները հիշեցրին, որ Ծառուկյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է, իսկ Փաշինյանը խոստանում է, որ իշխանության գալու դեպքում օրինականություն է հաստատելու, հարցին՝ չե՞ք վախենում՝ նա պատասխանեց. «Իմ բացակայությունը ոչ թե քմահաճույքի համար է, եթե համապատասխան գնաք Ազգային ժողով, բոլոր փաստաթղթերը կներկայացնեն: Ծառուկյանը ոչ թե ասենք թե անգործությունից չի գալիս խորհրդարան, այլ համապատասխան բոլոր օրինական փաստաթղթերը գան, ԱԺ դիմեք, թող ներկայացնեն»:

Ծառուկյանն ասաց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների, ուզում է՝ վաղը լինի, տարբերություն չկա իրենց համար:

Հարցին՝ ժողովրդական շարժմանը միանալու ձեր այդ քայլը պատասխա՞ն էր 2015-ին արված ՀՀԿ-ականների հայտարարության, Ծառուկյանը պատասխանեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:

Լրագրողները հիշեցրին, որ ինքը հետ կանգնեց հեղափոխությունից՝ ասելով, որ չի ուզում արյուն թափվի, ո՞վ էր թափելու արյունը, այսօր գոնե կասի՞: Ծառուկյանը հստակ այդպես էլ չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031