«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը, որն այս պահին Հանրապետության հրապարակում է, որտեղ առավոտից բազմամարդ հանրահավաք է ընթանում, դիմելով քաղաքացիներին կոչ արեց, որ անկախ Ազգային ժողովի քվեարկության արդյունքներից որեւէ մեկի ցուցումին, որը կլինի հրապարակից, չենթարկվել. «Որեւէ կողմ չենք գնում, սպասում ենք մեր գործընկերներին Ազգային ժողովից, որպեսզի միասին տոնենք մեր հաղթանակը: Եվ խնդրում եմ, ինչպես ապրիլի 13-ին ձեր գյուղում, թաղում, փողոցում, շենքի անկյունում դուք ցուցաբերել եք գերազանց ինքնակազմակերպվածություն, նույնը շարունակել հիմա, որովհետեւ այսօր մեր ամենապատասխանատու օրերից մեկն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ