Հատված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հարցազրույցից:
– Պարոն Աբովյան, եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, Դուք պատրա՞ստ եք աշխատել նրա հետ։
– Նախ շատ լավ է, որ այս քաղաքացիական շարժումը գնացել է հանգուցալուծման եւ անցել է քաղաքական հարթակ, որն էլ Ազգային ժողովն է։ Ու ողջունում եմ բոլոր կուսակցությունների քննարկումները այսօրվա, այսպես ասած, ժողովրդի թեկնածուի հետ։ Եվ, բնականաբար, այսօր ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի։ Եվ հուսով եմ, որ մեր կուսակցության հայտարարությունը, որ չեն խոչընդոտի միասնական թեկնածուի ընտրություններին… դա արդեն հայտարարվել է, եւ ես ողջունում եմ։
– Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է Ն. Փաշինյանը։
– Ես անհատ ղեկավար չեմ։ Կուսակցությունն է ինձ առաջադրել, եւ գիտեք՝ մարզերում ինչպես է հատկացվել, եւ որ մարզը որ կուսակցությանն են տվել։ Քաղաքական որոշում կլինի, կաշխատենք, չի լինի, ուրեմն՝ ոչ։ Դա պետք է քաղաքական հանգուցալուծման տանի։ Մենք բոլորս դրան սպասում ենք եւ կողջունենք. անցնցում քաղաքական որոշում։
– Դուք Կողբ համայնքի բնակիչ եք եւ հատկանշական է, որ այնտեղի ավագանին միացավ շարժմանը։ Ինչպե՞ս ընդունեցիք դա։
– Այո, Կողբի համայնքապետը եւ երկու ավագանիներն էին մասնակցում։ Դրանում ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում։ Մարդիկ դիրքորոշում են հայտնել, որն, անկեղծ ասած, զարմանալի չէ:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում